Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարող եմ պնդել, որ իշխանության հետքն այստեղ կա. հիմա թող այլ գրառում անի Ալեն Սիմոնյանը և նորից խոստանա պատիժ այդ բանդայի համար. իրավապաշտպան

17/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

-Տիկի՛ն Ալեքսանյան, կիսո՞ւմ եք կարծիքը, որ Սամվել Վարդանյանի ծեծի, խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող արարքների գործը պետք է դիտարկել ԱԺ նախագահի հրապարակային հայտարարության հետ կապի մեջ (Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում մասնավորապես գրել էր.  «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»)։

-Կարծում եմ, որ այդ գրառումը կարող էր նշանակություն ունենալ, բայց չեմ կարող պնդել, որ Ալեն Սիմոնյանի գրառումից հետո է դա տեղի ունեցել։ Ամեն դեպքում ես կարող եմ պնդել, որ իշխանության հետքն այստեղ կա։ Միջադեպը տեղի է ունեցել իշխանության ներկայացուցչի՝ պատգամավորի հետ,  բայց եթե անգամ Ալեն Սիմոնյանն այդպիսի գրառում է արել, նա պարտավոր էր բացահայտել, թե ովքեր են… Եթե դա նկատի ուներ ինքը… Վստահ չեմ, որ ինքը նկատի ուներ, որ այդ բանդան պետք է հարձակվեր։ Ես հասկանում եմ, որ ինքը իրավապահ մարմիններին նկատի ուներ, բայց այլ բան տեղի ունեցավ. հիմա թող այլ գրառում անի Ալեն Սիմոնյանը և նորից խոստանա պատիժ այդ բանդայի համար։

-Տիկի՛ն Ալեքսանյան, համարո՞ւմ եք, որ կան քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը, մինչդեռ այս պահի դրությամբ  գործ չի հարուցվել։

-Ես չգիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, թե չէ՝ նկատի ունեմ խոշտանգման փաստով։ Եթե իրենք չհարուցեն քրեական գործ և հետամուտ չլինեն այդ բացահայտմանը, ուրեմն ես կհասկանամ, որ Ալեն Սիմոնյանը հենց դրա  համար է գրել։

-Հայտնի է, որ Սամվել Վարդանյանին տեղափոխել են Շենգավիթի դատարան, իսկ դա, նրա փաստաբանների խոսքով, նշանակում է, որ դատարանին կալանավորման միջնորդություն է ներկայացվելու։ Ինչպե՞ս եք այս փաստին վերաբերում։

-Սա ուղղակի ծիծաղելի է, որ որոշել են նաև այդպես պատժել. այսինքն՝ միջադեպ է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Վիրավորանքի և այլ օրենսգրքեր կան, որոնցից պետք է օգտվել և մարդկանց համապատասխան… Ի՞նչ է նշանակում այդ թռուցիկ միջադեպի համար, որն իհարկե գովելի միջադեպ չէ, մարդուն կալանավորել։ Անցանկալի անձանց իրենք կալանավորում են, այսինքն՝ ծեծով չեն բավարարվել։

-Տիկի՛ն Ալեքսանյան, որքա՞ն կարևոր է դեպքի վրա հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը, ապահովել վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ։

-Միջազգային կառույցները չեն վերահսկում քրեական գործերը, իրենք արդյունքներին կարող են տեղեկանալ։ Հայաստանում գործում են բազմաթիվ միջազգային կառույցներ և նրանց ներկայացուցչություններ, որոնք կարող են հետևել։ Նրանք կտեսնեն՝ հետո ինչ եղավ։

Այո՛, դեսպատները ևս հետևում են, այնպես որ թող սթափվեն, և իշխանությունները մտածեն, թե ինչ զեկույցների… Հիշում եք՝ Արթուր Հովհաննիսյանը  (նկատի ունի ՔՊ-ական պատգամավորին՝ խմբ.) ասում էր՝ «Freedom House»-ը չէ, որ պետք է որոշի՝ մենք ժողովրդավար ենք, թե ոչ։ Որ այդ հայտարարությունները չլինեին այդպիսի հեղինակավոր կազմակերպությունների դեմ, իրենք, փաստորեն, ինչ ուզեն՝ կանեն։ Գուցե դա են ուզում ասել։ Ես գիտեմ, որ միջազգային կազմակերպությունները միշտ էլ հետևում են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ոչինչ չկա, վախեցեք անողոք ու խելագարված ամբոխներից

Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական