Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը. Սուրեն Սուրենյանց

20/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որով նա ընդդիմությանը վերագրում է «խաղաղության վերանայման» և դրա հետևանքով «անխուսափելի պատերազմի» վտանգ, իր խորքում ունի բոլորովին այլ տրամաբանություն՝ իշխանության պահպանման նպատակով արված էժանագին մանիպուլյացիա։

Փաշինյանի կողմից հանրությանը պարտադրվում է կեղծ երկընտրանք՝ «կամ գործող իշխանություն, կամ պատերազմ», ինչը ոչ թե անվտանգության ապահովման, այլ իշխանության վերարտադրության գործիք է։

Հատկանշական է, որ Փաշինյանի նկարագրած սցենարը առավելապես հիշեցնում է ոչ թե այսօրվա ընդդիմության վարքագիծը, այլ հենց իր իշխանության նախապատերազմյան քաղաքականությունը։ 2018-2020 թվականներին բանակցային գործընթացի խզումը, Փաշինյանի առավելապաշտական հայտարարությունները և «զրոյական կետից» սկսելու մոտեցումը հանգեցրին մի իրավիճակի, որտեղ պատերազմը դարձավ գրեթե անխուսափելի։ Այս առումով, այսօր ներկայացվող «վտանգը» արդեն իսկ իրագործված սցենար է՝ գործող իշխանության պատասխանատվությամբ։

Միևնույն ժամանակ, այս հռետորաբանությունն ունի նաև արտաքին վտանգավոր հետևանքներ։ Երբ երկրի ղեկավարը ներքաղաքական ընդդիմախոսներին ներկայացնում է որպես «պատերազմ բերող ուժեր», նա փաստացի ուժեղացնում է Ադրբեջանի նարատիվը, ըստ որի՝ Հայաստանի ներսում ցանկացած իշխանափոխություն կարող է դիտարկվել որպես «ռևանշիզմ»։ Արդյունքում, ներքաղաքական գործընթացները դառնում են արտաքին շահարկման գործիք, ինչը լրջագույն հարված է ինքնիշխանությանը։

Գործող իշխանությունը փորձում է ներկայանալ որպես խաղաղության միակ երաշխավոր, սակայն փաստերն այլ բան են վկայում։ Միակողմանի զիջումների վրա հիմնված քաղաքականությունը չի ապահովել ո՛չ կայունություն, ո՛չ անվտանգություն։ Ավելին, նման մոտեցումը հաճախ ընկալվում է որպես խոցելիության դրսևորում, որը ոչ թե նվազեցնում, այլ մեծացնում է ճնշումների և նոր էսկալացիայի հավանականությունը։

Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությունը՝ իշխանափոխությունը նույնացնելով պատերազմի վտանգի հետ, նպատակային կառուցված մանիպուլյացիա է։

Ռիսկը պայմանավորված չէ ոչ թե իշխանության փոփոխությամբ, այլ քաղաքականության բովանդակությամբ։ Եթե գործող մոդելը արդեն բերել է պատերազմի և շարունակում է չապահովել կայուն խաղաղություն, ապա դրա շարունակությունն ինքնին ավելի մեծ վտանգ է պարունակում։

Այս պայմաններում իշխանափոխությունը պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն՝ վերանայելու սխալները, վերականգնելու արտաքին քաղաքական հավասարակշռությունը և ձևավորելու ավելի հաշվարկված ու պատասխանատու անվտանգային քաղաքականություն։ Ի վերջո, «կամ ես, կամ պատերազմ» բանաձևը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ մանիպուլյատիվ գործիք։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաստացի ասում են՝ Ալիևին կասենք՝ կհարձակվի Հայաստանի վրա, եթե չգնաք, ՔՊ-ին ձայն չտաք. Տաթև Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Միջազգային

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24/04/2026
Միջազգային

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ

24/04/2026
Հաջորդ գրառումը

Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա

Ամենաշատ ընթերցվածը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական