Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ է, որ դա ներսից է բացահայտվում և իրականացվում. Արծվիկ Մինասյանը՝ Քյարամյան-Աղազարյան վիճաբանության մասին

16/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունները շատ են սիրում ասել, որ ընդդիմության փոխարեն գործ են անում. թող անեն այդպիսի գործեր. ի վերջո, դա ինքնաբացահայտման բավականին մեծ հնարավորություն է տալիս, որովհետև երբ մենք ենք խոսում այդ մասին, ասում են՝ դե ընդդիմությունն է, մեղադրում է մեզ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ  Մինասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում Աղազարյան- Քյարամյան սուր վիճաբանությանը:

«Լավ է, որ դա ներսից է բացահայտվում և իրականացվում: Ինչ վերաբերում է միջադեպին, չէի էլ ուզենա անդրադառնալ դրան, որովհետև տգեղ միջադեպ էր՝ ով ինչ ուզում է ասի: Մեզ հաճախ մեղադրում են, ասում են՝ ընդդիմությունը ԱԺ դահլիճը վերածել  է չգիտեմ ինչի, մինչդեռ երեկվա բացահայտումը ցույց տվեց, որ այդ ամենն իրենց մեջ է նստած:

Ես, անկեղծ ասած, Արգիշտի Քյարամյանի վարքագծում ինչ-որ հակաօրինական բան չեմ տեսել: Բայց մյուս կողմից, ուզում եմ հասկանալ, այն, որ ընդդիմության պատգամավորներին անընդհատ պատի անկյուն են կանգնեցնում, և ասում են՝ այ դուք պետք է հարգանք ցուցաբերեք։ Իսկ կա՞ր այդ պատգամավորների կողմից հարգանքի որևէ ցուցիչ՝ ոչ թե անձի նկատմամբ, այլ պետական ինստիտուտի նկատմամբ. կա՞ր, թե չկար»,-իր ասելիքը նման հարցադրմամբ ամփոփեց  Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումների ժամանակ իրավիճակը շիկացավ, միմյանց հետ վիճաբանեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Պատգամավորը միաժամանակ քննադատեց ՔԿ-ի և նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:

Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Էս երկրի երեսին  մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»:

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք և այդ տղայական խոսակցությունը էստեղ չի անցում»:

Քյարամյանն էլ ասաց. «Տղայական չի, հանկարծ չորակեք իմ խոսակցությունը: Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»: Նա դիմեց Աղազարյանին՝ ասելով. «Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ»:

Աղազարյանն էլ բորբոքված արձագանքեց. «Պարոն Քյարամյան, ես չասացի՝ ինչու դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչև վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լևոն Քոչարյանի՞ն:

Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը ոչ մի կոմպրոմիսի չգնա և թող գործը գնա դատարան: Հետևաբար,  դուք, պարոն Քյարամյան, դուք ապացուցում եք իմ անհանգստությունը, որ դուք ճնշման միջոց եք օգտագործում կալանքը: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի: Ձեր թաղը չի էստեղ, էստեղ ԱԺ է: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի»:

Աղազարյանը նաև «արա»-ով դիմեց Քյարամյանին, ինչն վերջինս արձագանքեց. «Ոտքից գլուխ «արա» ես»:

Հիշեցնենք՝ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բովանդակային հարթությունում լրագրողները ստիպված են դիմակայել մի շարք խոչընդոտների. ՀԺՄ

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Նախկինների ժետոններին ու 100 դրամներին դեռ շատ ենք երանի տալու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Նախկինների ժետոններին ու 100 դրամներին դեռ շատ ենք երանի տալու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական