Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավաչա՞փ է Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի խափանման միջոցը․դատախազության պարզաբանումը

02/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրավաչափության վերաբերյալ:

«ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի անձեռնմխելիությունը, իբրև թե, հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ԱԺ-ում հայտարարել է, թե այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությանը պատասխան առ այսօր չի ստացել:

Նախ՝ հարկ ենք համարում նշել, որ պարոն Վարդևանյանի գրությունն ստացվել է սույն թվականի հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստին»՝ առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները հստակ պահպանվել են:

Նկատի ունենալով, որ Ա. Վարդևանյանի հիշյալ գրության վերաբերյալ պաշտոնական պատասխանը լիարժեք ներառում է ՀՀ դատախազության հստակ դիրքորոշումը պատգամավոր ընտրված վերոնշյալ երկու անձանց անձեռնմխելիության հաղթահարման իրավական խնդրի վերաբերյալ, հրապարակում ենք դրա բովանդակությունը՝ ամբողջությամբ:  

«ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝  

«1․(…)

2․ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո (…)»։

Մեջբերված դրույթից ակնհայտ է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության սահմանադրական այս երաշխիքն ակնհայտորեն ենթադրում է, որ քրեական հետապնդումը ՀՀ ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կարող է սկսվել, իսկ ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը։

Ավելին, դիմումում նշված անձինք, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն  է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արտահայտված դիրքորոշմանը, բացառապես որի վրա էլ հիմնվել եք դիմում ներկայացնելիս, ապա այն որևէ կապ չունի դիմումում նշված անձանց վերաբերյալ գործերի հանգամանքերի հետ և դրանցով դատավարական վիճակներն ակնհայտորեն տարբեր են։ Նման փաստարկ ներկայացնելիս բացահայտ անտեսել եք, որ այն գործով, որով գլխավոր դատախազի տեղակալը դատական նիստում հայտարարություն է արել, մանդատն ստանալու դեպքում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերող ամբաստանյալներից որևէ մեկն ազատությունից զրկված չի եղել և դատարանի նախաձեռնությամբ քննարկվել է ազատության մեջ գտնվող պատգամավորի նկատմամբ հետագայում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելու դեպքում Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու անհրաժեշտության հարցը»։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև՝ քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերը»,- ասված է դատախազության պարզաբանման մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր խնդիրն իրար վրա չկրակել ա, կարող են լինել նաև զոհերը, բայց էս փուլը պետք ա հաղթահարենք

Հաջորդ գրառումը

Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայողի դին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեծ ոգևորությամբ մեր ցուցակը ներկայացրել ենք. մեր շանսերը շատ դրական ենք գնահատում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով. Գևորգ Դանիելյան

23/04/2026
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել ապրիլի 24-ին հիշատակի արարողություն կազմակերպել

23/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայողի դին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Տեսանյութ. ԿԸՀ-ն գրանցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքը

22/04/2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական