Հալեպի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ ոչնչացվել է Իսրայելի հարվածներից հետո. հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23:35-ի սահմաններում, Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով մեծ կորուստներ և շարքից հանելով նավահանգիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ դեպքի վայրից մի ականատես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ այս օդային նավահանգստի տարածքում ուժեղ պայթյուններ են լսվել, նրա խոսքով՝ պատճառը օդանավակայանի թռիչքուղու վրա երկու հրթիռի արձակումն է։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Սիրիայի վրա հարձակումը հիմնավորել է որպես Արաբական Հանրապետության տարածքից արձակված երկու հրթիռների պատասխան։