Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Քվեարկությանը մասնակցել են 104 պատգամավոր` կողմ 53, դեմ 50։ Մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Նշենք, որ իշխող ուժի կողմից առաջադրված երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։
📌Ի դեպ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սաղաթելյանի թեկնածությունն իշխանության «սրտով չէ»։







