Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչքան էլ անվստահության գործընթացն «անլուրջ կապիկություն» որակեն, միևնույն է, այն բերելու է հաղթական արդյունքի. Ղազարյան

05/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հարցազրույց է տալիս և ասում, որ իրենք վարչապետի թեկնածու չունեն։ Զարմանալի բան է. կուսակցությունը դիրքավորվում է որպես ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը՝ ՀՀԿ, և այդ կուսակցության գործադիր մարմնի անդամն ասում է, որ վարչապետի թեկնածու չունեն։ Ուղիղ եթերում այս մասին այսօր ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Ասենք՝ մեռավ։ Այ մարդ, հեծանիվ քշելուց աչքը կպնում ա, գնում ա, գլուխը խփում ա պատին, մեռավ։ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չունի՞, ըտենց բան ո՞նց կլինի։ Դուք ցանկացած իրավիճակի համար պետք է վարչապետի թեկնածու ունենաք»,- ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ նամակն ուղիղ եթերում պատռելու արարքին՝ Էդգար Ղազարյանը նշեց՝ նա դա արեց՝ անգամ առնաց նամակը կարդալու։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը շեշտեց՝ ինքը գրանցվել է առաջիկա օրերին պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի և բոլոր հանձնաժողովներ նախագահների կողմից քաղաքացիների ընդունելությանը։

«Ուզում եմ իրենց դիրքորոշումներն իմանամ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Ես, պատգամավոր չլինելով, եթե ջանքեր եմ գործադրում այդ մարդկանց հետ հանդիպելու, նրանց կարծիքը հանրությանը հայտնելու, ձե՞ր գործն ինչն է»,- ԱԺ պատգամավորներին հարց ուղղեց նախկին դեսպանը՝ նշելով, որ ի տարբերություն իրենց՝ անվստահություն հայտնելու նախաձեռնությունն անլուրջ համարող ընդդիմադիր խմբակցություններն առհասարակ ոչինչ չեն անում։

Էդգար Ղազարյանը շեշտեց՝ անվստահության նախաձեռնությամբ իրենք որևէ խմբակցության թիրախավորելու միտք չունեն, միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։

Վերջում նա տեղեկացրեց, որ գործընթացի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում մի շարք խորհրդարանական և արտախորհրդարանակլան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, և որքան էլ որոշ մարդիկ անվստահություն հայտնելու նախաձեռնությունը և անձամբ իրեն «անլուրջ, ծաղրածու կամ կապիկություն» են որակում, միևնույն է, այն բերելու է հաղթական արդյունքի։

«Ես վստահ եմ, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, և Նիկոլ Փաշինյանը վռնդվելու է մինչև 2026 թվականի ընտրություններ՝ անվստահություն հայտնելու միջոցով»,- ասաց Էդգար Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալանչիների թիվը, և, հետևաբար, նաև թալանի ծավալները կրկնապատկվել են. Մարուքյան

Հաջորդ գրառումը

Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական