Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Կարմիր Խաչի գործունեությունն Արցախում. OCCRP-ի հետաքննությունը

30/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում գործող փաստացի միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը, որը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար:

Ազատության փոխանցմամբ, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննությամբ պնդում է, որ Ալիևի ավտորիտար ռեժիմին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։

«Զրկանքները, որոնց շրջափակման ընթացքում բախվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, այն ժամանակ լուսաբանվում էին տեղական և միջազգային զանգվածային լրատվամիջոցների կողմից, սակայն շատ ավելի քիչ էին տեղեկությունները այն մարտահրավերների մասին, որոնց բախվում էին մարդասիրական աշխատողները, ովքեր փորձում են օգնել մարդկանց», – նկատում է հոդվածի հեղինակ Ռասմուս Քանբեքը:

Շվեդ լրագրողը հիշեցնում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։

«Յուրաքանչյուր հաջորդ ավտոշարասյան հետ ամեն ինչ ավելի ու ավելի բարդ էր։ Ադրբեջանական կողմը մեզ վրա ճնշում էր գործադրում` սկսած տեղում մանր խնդիրներից, այդ թվում՝ տեղաշարժի արգելք, մինչև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ստեղծած լուրջ խնդիրները», – ասել է ԿԽՄԿ-ի նախկին աշխատակիցը, որն ուղղակիորեն մասնակցել է տեղում կազմակերպության աշխատանքներին։ Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ «Բաքվի հարուցած լոգիստիկ, բյուրոկրատական խնդիրները, աննշան դետալների շուրջ կուլիսային վեճերը և տեղաշարժի ուղիղ արգելքներն անհնարին են դարձրել աշխատանքը»:

Հոդվածի հեղինակը գրում է, որ մարդասիրական կազմակերպության գործունեությունը խոչընդոտելուն անմիջականորեն մասնակցել է ադրբեջանական Կարմիր մահիկը, որը հրապարակավ ընդդիմացել է այդ տարածքում ԿԽՄԿ-ի առաքելությանը, թեև ի պաշտոնե պարտավոր էր հետևել Կարմիր Խաչի չեզոքության, անաչառության սկզբունքներին, պարբերաբար կրկնել է պաշտոնական Բաքվի հայտարարություններն ու պահանջները, հրապարակավ կասկածի տակ դրել Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքները՝ մարտահրավեր նետելով հակամարտության գոտիներում մասնագիտացած, աշխարհում իր անաչառությամբ հայտնի ԿԽՄԿ-ի հեղինակությանը։

Լրագրողը բազմաթիվ դրվագներ է թվարկել, որոնք փաստում են, որ ադրբեջանական Կարմիր մահիկն ամուր թելերով կապված է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի հետ։ Եվ չնայած այդ փաստերին՝ ադրբեջանական այդ կազմակերպությունը մինչ օրս որևէ պատժամիջոցի չի ենթարկվել, քննության առարկա չի դարձել:

ԿԽՄԿ-ն OCCRP-ի հարցումներին պատասխան նամակում ձեռնպահ է մնացել Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատությունից, ընդգծելով միայն, որ կառույցի հանձնառությունն է հասնել «խոցելի մարդկանց»՝ իշխանությունների հետ համագործակցության միջոցով։ «Տարիների պրակտիկան մեզ ցույց է տվել, որ սա մեր աշխատանքն իրականացնելու ամենաարդյունավետ միջոցն է», – շեշտել է ԿԽՄԿ-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆԵԱՆԻ (1956-2024) ՄԱՀՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ

Հաջորդ գրառումը

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը. Հասանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք, այդ պահը հիմա է, հենց հիմա. գնա’ ընտրության. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
Հաջորդ գրառումը

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը. Հասանով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական