Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ Դումանյանը չի կատարում Արայիկ Հարությունյանի հանձնարարականը

31/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հետևալ բովանդակությամբ:

Ըստ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքում առկա տեղեկատվության` քաղաքացի Թոռնիկ Ալիյանը հանդիսանում է Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն և հոգաբարձուների խորհրդի անդամ (որպես ուսանողության ներկայացուցիչ):

1. Ագրարային համալսարանում ուսուցանվողի ի՞նչ կագավիճակ ունի Թոռնիկ Ալիյանը:

2. Արդյո՞ք օրինական է ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և համալսարանի կառուցվածքային ստրաբաժանման ղեկավարի պաշտոնների համատեղումը:

3. Արդյո՞ք օրինական է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և հոգաբարձուների խորհրդի՝ ուսանողների քվոտայով ընտրված անդամի պաշտոնների համատեղումը:

Ստացել էինք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի պատասխանը, որում, ըստ էության, չկային մեր 3 հարցերի պատասխանները: Այնուհետև դիմեցինք ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ հանձնարարելու նախարար Վ. Դումանյանին մեր հարցերը ուշադիր կարդալու և պատասխանելու խնդրանքով: Ա. Հարությունյանը հանձնարարել է Դումանյանին քննության առնել մեր հարցումը, պատասխանել, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկացնել Վարչապետի աշխատակազմին:

Սակայն, հավանաբար, Դումանյանի զբաղված լինելու պատճառով չի կարդացել, մեր հարցումը կրկին ընթերցել և անհասկանալի պատախանել է Թռչունյանը. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրավասու չէ միջամտելու ուսանողական ինքնակառավարվող մարմինների գործունեությանը, ուսանողական խորհուրդն ինքնուրույն է ընտրում եւ առաջադրում հոգաբարձուների խորհրդի իր ներկայացուցիչներին»:

Մեր հարցերից ոչ մեկը չի ենթադրում ուսանողական խորհրդի գործունեությանը միջամտություն, իսկ կրթության ոլորտի լիազոր մարմնին պետք է հետաքրքրեր «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի 28-րդ հոդվածի` բուհի կառավարման մարմնի 25 տոկոսը ուսանողներն են:

Այսպիսով, ամփոփելով մեր հարցումներն ու պատասխանների իմիտացիաները, կարող ենք արձանագրել՝

1. Խախտվել են «Կրթության մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքները, բուհի կանոնադրությունը:

2. Քաղաքացի Թ. Ալիյանը, չհանդիսանալով համալսարանի ոչ ուսանող, ոչ ասպիրանտ, զբաղեցում է ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը:

3. Քաղաքացի Թ. Ալիյանը, չհանդիսանալով համալսարանի ոչ ուսանող, ոչ ասպիրանտ, զբաղեցում է հոգաբարձուների խորհրդի՝ ուսանողների քվոտայով ընտրված անդամի պաշտոնը:

4. Եթե շարժվենք ԿԳՄՍ-ի` չմիջամտելու տրամաբանությամբ, առաջիկայում կարող ենք ականատես լինել, որ Դումանյանին Բրյուսովի պետական համալսարանի, իսկ Թռչունյանին՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողական խորհուրդներն ընտրել են հոգաբարձուների խորհուրդների անդամներ (2-ն էլ այդ բուհերի ուսանողներ չեն):

5. Դումանյանը չի կատարում Հարությունյանի հանձնարարականը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեսդարյա «Հորովելը» ելույթ կունենա Երևանում

Հաջորդ գրառումը

2019-ից ի վեր՝ «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայությանը 1.700 000 դոլարի աջակցություն է ցուցաբերել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

2019-ից ի վեր՝ «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայությանը 1.700 000 դոլարի աջակցություն է ցուցաբերել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական