Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ ունենք երեկվանից հետո

05/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1. Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն։ Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։

2. Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի գռեհիկ վարքագիծ։

3. Ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունն այդ դահլիճում, կարծես թե, ավարտվեց։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու, առանց լուրջ հեղինակության կորստի, նույն կազմով շարունակել աշխատանքը ծափահարող մեծամասնության հետ։

4. Հայաստանի փողոցներում ու հրապարակներում ձևավորվել է ազնիվ ու մոտիվացված մթնոլորտ, որը ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու, ու այդ մթնոլորտը պահանջում է նոր իշխանություն։ Իշխանությունը դրան բացի բռնությունից, ոչինչ չունի հակադրելու, իսկ բռնությունը է´լ ավելի է մեծացնում չարությունը։

5. Էական վերափոխման կարիք ունի շարժման բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր ստանալ լայն հանրային կոնսոլիդացիա։

6. Էական վերափոխման կարիք ունի հարթակի բովանդակությունը։ Փոփոխություն ուզող հարյուր հազարավոր ընտանիքներ, տանը նստած, սպասում են, որ հարթակից կլսեն քաղաքական, իսկ ավելի ստույգ՝ պետական օրակարգի կետեր՝ իրենց վաղվա օրվա նկարագիրը։ Սա ամենամեծ խնդիրն է, որը մինչ այսօր չի լուծում հարթակը։

7. Վերանայման կարիք ունի որոշումների կայացման մեխանիզմը։ Եթե այն լիներ հստակ, ապա չէր առաջանա երեկվա ամենաքննարկվող հարցը. ինչպե՞ս կայացվեց որոշում, որ այս շարժումը Նիկոլին հարց ունի։ Այն շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մենք, մեր ընտանիքները, ընկերները։ Ի՞նչ հարց ու պատասխանի մասին է խոսքը։

8. Հայաստանում ձևավորվում է նոր ստատուս-քվո՝ տոտալ մերժված իշխանություն, որը դեռ չի հեռացվել։

9. Այս ստատուս քվոն հնարավոր է փոխել, եթե հանրությանը ներկայացվի նոր կոնսոլիդացիոն օրակարգ՝ կազմված «հանրային հոգսերի» ցանկից, և հանրության հետ դրա շուրջ սկսվի խոսակցություն։

10. Հայաստանում կա փայլուն երիտասարդություն, որը նոր որակի պետություն է ստեղծելու։

11. ԱԺ երեկվա տեսարանն իր բովանդակությամբ գռեհիկ էր. դրանք վախի ծափեր էին։ Նիկոլը կառավարման համակարգը վեր է ածում կառավարաֆերմայի։

Ամփոփում

Այս 11 կետերը միասին վկայում են երկրում առկա խոր ճգնաժամի մասին՝ կառավարման և պետական ճգնաժամի։ Զորքով շրջապատված իշխանություն ու վախի դոմինացիայով կառավարում չի լինում. դա ուղղակի հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ արտաքին աշխարհի, միջնորդների և հարևանների համար պարզ է դառնում, որ այս պայմաններում հնարավոր չէ երկարաժամկետ կամ պատմական համաձայնագրերի կնքումը, որովհետև ցանկացած նման բան կդառնա նոր կայծ՝ ցնցումների համար։ Նույն տրամաբանությամբ՝ նման պայմաններում հնարավոր չէ երկրում իրականացնել որևէ լուրջ բարեփոխում։ Իսկ սա նշանակում է խոր ստագնացիա ու լուրջ ռիսկեր։
Լուծումը պարզ է, բայց, ցավոք, առայժմ դա քչերի կողմից է գիտակցվում.

1. Նոր կոնսոլիդացիոն օրակարգ, որը լայն հասարակությանը ցույց կտա, կներկայացնի՝ ինչպիսին է լինելու «հետնիկոլական» Հայաստանը։ Պետք է ընդունել և հաշվի նստել հանրության տարբեր շերտերի սպեցիֆիկ ցանկությունների ու մտավախությունների հետ, անգամ եթե դրանք տարբեր անհատների հաճելի չլինեն։ Միայն այդ դեպքում լայն հասարակությունը կանի պասիվ մերժումից դեպի հեռացում քայլը։

2. Միջընտրազանգվածային երկխոսություն. առկա բարիկադները հնարավոր չէ քանդել նոր բարիկադներով։

Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վիտալի Բալասանյանն է տվել հրամանը, որի հիման վրա մեր զորքերը լքել են իրենց դիրքերը Փարուխում ու փաստացի հանձնել են Քարագլուխը․ Արթուր Դանիելյան

Հաջորդ գրառումը

Դուք չեք գնացել ,չեք գնում և չեք էլ գնալու. Սոֆյա Հովսեփյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Դուք չեք գնացել ,չեք գնում և չեք էլ գնալու. Սոֆյա Հովսեփյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական