Վերջին օրերի պաշտոնազրկումներն ունեցել են հստակ նպատակ՝ այն է՝ քարզչական նպատակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը քողարկի խաղաղության պայմանագրի հետ կապված իր ֆիասկոն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ։
«Վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքե՞լ է։ Առանց խաղաղության պայմանագրի՝ Ալիևն ու Էրդողանը ստացել են ամբողջ Լեռնային Ղարաբաղը, զինաթափել են Արցախի Պաշտպանության բանակը, հայաթափել են ամբողջ Արցախը, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Սև լճի 30 տոկոսը, ՀՀ ինքնիշխան տարածքի 240 ք/կմ, Տավուշի գյուղերը, իսկ մենք հրաժարվել եք ն Արարատ սարից՝ որպես մեր պետության և ազգային սիմվոլ, պաշտոնապես ուրացել են Հայոց ցեղասպանությունը։ Այս իշխանությունն իրականացնում է Փաշինյանի ավագ ընկերներ Ալիևի և Էրդողանի երազանքը՝ աշխարհում Հայաստանը ներկայացնել որպես սպառնալիք հարևան երկրների համարԱմբողջ աշխարհին համոզում են, որ Անկախության հռչակագիրը սխալ է եղել»,- ասաց բանախոսը։
Հանրապետական գործչի խոսքով՝ Թուրքիային և Ադրբեջանին անատամ Հայաստան է պետք, որը ոչ բանակ կունենա, ոչ ազգային ինստիտուտներ, այլ «պանթուրքիստական գռուզավիկների» համար կլինի զուտ «պրոխոդնոյ դվոր», հոթելների, հոսթելների «զակուսչնիի» տեղ։ ՀՀ գործող իշխանությունները, Շարմազանովի համոզմամբ, իրականացնում են հենց այս ծրագիրը։
«Բա ռուսները չեն գա՞, մեր երեսին թքեն, եթե հրաժարվենք Անկախության հռչակագրից։ Այս իշխանությունն իրականացնում է ՆԱՏՕ-աթուրքական քաղաքականություն, որի նպատակն է մեր տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի թուլացումը։ Մեր անկախության և ինքնիշխանության սպառնալիքները երեքն են՝ Թուրքիան, Ադրբեջանշը և նիկոլիզմը։ Սրանք երեքով տանգո են պարում, Հայաստանը դաքրձնում վիլայեթություն։ Իրենց կարճ խելքով ՌԴ-ն մի օր այստեղից պետք է գնա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։







