Ըստ Forex Capital Markets-ի տվյալների՝ թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը ԱՄՆ դոլարի նկատմամբ այսօրվա արժույթի առուվաճառքի ժամանակ։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUIK) տվյալներով՝ օգոստոսին Թուրքիայում տարեկան գնաճը գերազանցել է 80%-ը։
Անցյալ տարվա դեկտեմբերից թուրքական իշխանությունները վարում են, այսպես կոչված, նոր տնտեսական քաղաքականություն, որը կենտրոնացած է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Օգոստոսին Թուրքիայի Կենտրոնական բանկը այս տարի առաջին անգամ իր տոկոսադրույքը 14%-ից իջեցրեց 13%-ի։