Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքական լիրան հասել է պատմական նոր նվազագույնի՝ մեկ դոլարի դիմաց իջնելով 18,38-ի

Ըստ Forex Capital Markets-ի տվյալների՝ թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը ԱՄՆ դոլարի նկատմամբ այսօրվա արժույթի առուվաճառքի ժամանակ։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUIK) տվյալներով՝ օգոստոսին Թուրքիայում տարեկան գնաճը գերազանցել է 80%-ը։

Անցյալ տարվա դեկտեմբերից թուրքական իշխանությունները վարում են, այսպես կոչված, նոր տնտեսական քաղաքականություն, որը կենտրոնացած է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Օգոստոսին Թուրքիայի Կենտրոնական բանկը այս տարի առաջին անգամ իր տոկոսադրույքը 14%-ից իջեցրեց 13%-ի։