«Ես Մխիթար Գալեյանի պապն եմ, 75 տարեկան եմ ու հիմա այս տարիքում պիտի գամ այստեղ, որ պայքարեմ այս անօրինականությունների դե՞մ: Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն»,- ՔԿ զինվորական վարչության բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի պապիկը:
Նրա խոսքով՝ այս ծնողներն այսօր պետք է իրենց տանը լինեին, ոչ թե ՔԿ զինվորական վարչության դիմաց հավաքվեին։
Նա նշեց՝ քիչ առաջ է իմացել, որ աղջկա ամուսնուն ձերբակալել են. «Եթե երկրի վարչապետը հայտարարում ա, որ կարող էր կանխել պատերազմը, բայց նույն վիճակը պետք է լիներ, բայց առանց զոհերի: Էլ ի՞նչ բառ ասեմ ես դրան: Գիտակցաբար տանում ես՝ երեխաներին զոհելու»,- ասաց Մխիթարի պապիկն ու հուզվեց։








