Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն. Մխիթար Գալեյանի պապիկ. Yerevan Today

«Ես Մխիթար Գալեյանի պապն եմ, 75 տարեկան եմ ու հիմա այս տարիքում պիտի գամ այստեղ, որ պայքարեմ այս անօրինականությունների դե՞մ: Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն»,- ՔԿ զինվորական վարչության բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի պապիկը:
Նրա խոսքով՝ այս ծնողներն այսօր պետք է իրենց տանը լինեին, ոչ թե ՔԿ զինվորական վարչության դիմաց հավաքվեին։
Նա նշեց՝ քիչ առաջ է իմացել, որ աղջկա ամուսնուն ձերբակալել են. «Եթե երկրի վարչապետը հայտարարում ա, որ կարող էր կանխել պատերազմը, բայց նույն վիճակը պետք է լիներ, բայց առանց զոհերի: Էլ ի՞նչ բառ ասեմ ես դրան: Գիտակցաբար տանում ես՝ երեխաներին զոհելու»,- ասաց Մխիթարի պապիկն ու հուզվեց։
