Ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում. տեղեկացնում են Երեւանի մետրոպոլիտենից:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։
Ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
Իսկ «Բարեկամություն» կայարանից քաղաքացիներն ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհե իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»: