Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու վերջակետ, չորս ստորակետ

22/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձեւավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն եւ դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա եւ կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա եւ ապագայի համար:» Ն. Փ.

   ՀՀ վարչապետի օրեր առաջ տեղադրած գրառումն է, որից կարելի է ենթադրել մի քանի կարևորագույն ու տագնապալի փաստեր. 1)Հայ հանրությունն, իհարկե, գիտակցում է, որ կա գերխնդիր՝ Ադրբեջան անբւնով ու որ պատերազմական կրակները դեռ թեժ են, բայց մինչ այս հո՜վ-հով փռված այս կառավարությունը ցրողական ու հանդարտեցնող դիրք էր ընդունել ու փորձում էր հասարակությանը «հրել» դեպի հանդարտ կեցություն։ Հիմա, երբ սուտը որպես պետական գաղտնալեզու խոսք ընկալող այս իշխանության ղեկավարն ասում է, թե լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգած՝ անվտանգային մարտահրավերներ, սա մտածելու տեղիք է տալիս… (հենց հիմա ընթանում է զորահավաք-զորավարժանք և մոբիլիզման են պատրաստում երիտասարդության որոշ շերտերի)։ 2) Ի լրումն վարչապետի հայտնած հաջորդ մտքի՝ կասեմ, որ արտգործնախարար և դիվանագիտություն, իհարկե, պետք է, բայց փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունը հեռու է բանակցային պաղ դատողությունից և ախմախ ամբիցիաներին տուրք տալով միայն ու միայն եղծում է նախկինում արված չնչին քայլն էլ։ Նախարարի պաշտոնում նշանակելով Ա. Միրզոյանին՝  արձանագրվում է հաջորդ մտքի զազրությունը, թե իր վրա վերցնի և կիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար. Հիմարություն։ Միրզոյանը կարող է միայն իր ղեկավարին հավատարիմ վեզիր որպես իմքայլական հեգնանքի արժանի թեզերը շաղ տալ, ընդ որում, աշխարհի կողմից «շան տեղ չդրվող» թեզեր։ Փորձը ցույց է տալիս նաև, որ մեր ջղաձիգ ղեկավարն ինքն էլ պատասխանատվություն կրելու հետ «հավես չունի», որովհետև ամբոխներ թմրեցնող «թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ մեղավոր» տխմարությունը հորջորջողից ի՞նչ սպասել։

    Այս իշխանության կայմերին հուսացող մարդկանց ի գիտություն՝ Հայաստանը չի աճի քանի դեռ այս ոչուփուչ, պատրանքածին կառավարությունն է պարպում ղեկավարական «քա՜ղցր օշարակը»։ Այս մարդիկ արդեն սկսել են գիտակցել իշխելու փառավոր վիճակը, ենթարկեցնելու հաճույքը, իսկ լպրծուն լամուկները, որոնք սղլիկ ջանով խցկվում են ուր ասես՝ անհայրենիք պարմանիներ են, որոնց համար հրամայողի անձը էական էլ չէ։ Նախկինում նախագահի նկարի դեմ պայքարողները հիմա նույնպես անցնում են նույն մոդուլին, իսկ նրանք, ովքեր չեն կախել՝ կոստյումը պատռեք ու կտեսնեք կրծքներին իրենց ղեկավարի դիմանկարը։ Իսկ չորս ստորակետով և երկու վերջակետով բարբաջումներից, որոնք հիմա քիչ են գրվում Փաշինյանի էջում, ավելի խորունկ հայացք գցեք. Գուցե դրանք սիմվոլիստական դրույթներ են. չորսը՝ չորրորդ ղեկավար կամ չորրոդ իշխանություն, երկու վերջակետն էլ՝ երկրորդ… ծիծաշելի է, լալու աստիճան ծիծաղելի։ Դառնանք և զողորմի տանք մեր տենչերին ու երազներին…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հեթումյանների իշխանական տոհմը և արքայական հարստությունը. Կիլիկիա

Հաջորդ գրառումը

Երվանդ Լալայան. գրախոսություն. Պերճ Պռոշյան. Նրա քառասնամյա հոբելյանի առիթով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնովը մորթել է Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել (լուսանկար). Գագիկ Համբարյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
Նորություններ

Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից հարձակման մասին տեղեկացվել է. Բայրամով

10/11/2025
Հաջորդ գրառումը

Երվանդ Լալայան. գրախոսություն. Պերճ Պռոշյան. Նրա քառասնամյա հոբելյանի առիթով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական