Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան

11/01/2025
- Նորություններ, Տեղական, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը գրում է.

Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի բավարարման առանցքային գործոն՝ ավելացնելով իր իրական ներուժը։

Ընդ որում, նախորդ երեք տարիներին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը հիմնականում պայամանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, ըստ որի՝ Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գրանցեց աննախադեպ թռիչքաձև աճեր։ Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները իրականում դրսևորում են բացասական խորացող միտումներ։

2024 թվականի հունվար-նոյեմբերին․

ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3,12 միլիարդ դոլար՝ ընդհանուր արտահանման 25,4 տոկոսը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումը կազմել է շուրջ 9 միլիարդ դոլար՝ ընդհանուր ներմուծման 56,6 տոկոսը։

Այլ կերպ ասած՝ համախառն ներքին արդյունքի շուրջ 14 տոկոսը գոյացել է դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ ՀՀ արտահանումից։

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 4 տոկոսային կետով կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ անդամ երկրներինը՝ նվազելով շուրջ 2 անգամ կազմել է աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս։

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրի բերված ցուցանիշներին ԵՄ անդամ երկրների ցուցանիշները զիջում են շուրջ 6 անգամ։

2024 թվականի առաջին ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը (Հայաստան եկածի և Հայաստանից դուրս եկածի տարբերությունը) նվազել է շուրջ 476 միլիոն դոլարով։ Ի հակառակ ընդհանուր բացասական այս միտումի՝ 52 միլիոն դոլարի չափով աճել է Ռուսաստանից օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը։

ՀՀ-ից արտագնա միգրանտների ավելի, քան 70 տոկոսն աշխատում են ՌԴ-ում։ Ի դեպ, միայն 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ փաստաթղթերով շուրջ 5000-ով ավել շատ քաղաքացիներ են մեկնել Հայաստանից, քան եկել են Հայաստան։

Ռուսական բնական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, որը շուրջ 6 տարի մնացել է կայուն և շուրջ 5-6 անգամ ցածր ներկայիս շուկայական գներից։

Ի դեպ, այս ժամանակահատվածում բնական գազի գինը միջազգային շուկայում գրանցել է թռիչքաձև աճեր՝ դառնալով մինչև 3000 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայումս նորից ձևավորվում են իրական նախադրյալներ բնական գազի գնի ապագա թռիչքաձև աճերի համար։

Էներգետիկ անվտանգության և էլէկտրաէներգիայի սակագնի կայունության տեսանկյունից առանցքային դերակատարում ունի նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը, որի հումքային ապահովումն արտոնյալ պայմաններով իրականացվում է ՌԴ-ից ուրանի ներմուծման հաշվին։ Ի դեպ, 2024 թվականին ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում արտադրվել է պլանավորվածից շուրջ 6 տոկոսով ավել էլեկտրաէներգիա՝ 2830 միլիոն կՎտ․ժ ընդհանուր չափով, որը կազմում է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության միջինը 1/5-րդ մասը։

ՀՀ պարենային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի Ռուսաստանից ցորենի ներմուծումը՝ հատկապես 44-օրյա պատերազմից և Արցախի հանձնումից հետո։ Արցախի Հանրապետությունից ներմուծված ցորենն ապահովում էր ՀՀ ներքին պահանջարկի շուրջ 5 տոկոսը։

Հիմա արդեն ՌԴ-ից ներմուծված ցորենն ապահովում է ՀՀ ցորենի ներքին սպառման շուրջ 90 տոկոսը, որը գործնականում չունի փոխարինման որևէ իրական այլընտրանք։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին շրջանում մեր երկրում նվազում են ցորենի ցանքատարածությունները, իսկ մյուս կողմից՝ սրվում են ցորենի միջազգային նվազագույն պահանջարկի բավարարման խնդիրները՝ հայտնի աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված։

Այսպիսով․ ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական ինտեգրումը բոլոր ուղղություններով մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար ունի երկարաժամկետ և կենսական նշանակություն։ Դրա փոխարինումը աշխարհագրական այլ ուղղություններով ոչ միայն իրատեսական չէ, այլ նաև կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի առանց այն էլ թույլ տնտեսական և խոցելի սոցիալական համակարգերի վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպայում ո՞ր կառավարությունն ու քաղաքական գործիչն է ասել, որ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին

Հաջորդ գրառումը

Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին կոչ է անում լուծել գերեվարված հայ բարերար Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու հարցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին կոչ է անում լուծել գերեվարված հայ բարերար Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու հարցը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական