Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դուք տեղյա՞կ եք այս փռերի պատմությանը. հայերը թուրքերին այս փռատներում են ողջակիզել». երբ դահիճը զոհ է ձևանում

14/02/2024
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 9-ին այդ մասին գրել է Կ. Պոլսո«Հայ Թերթ» կայքէջը՝ արտատպելով «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության երբեմնի խոսափող «Ենի Չաղ» թերթի նույն օրը հրապարակած համանուն հոդվածը, որտեղ պարզվում է, որ «1915-ին հայկական խժդժությունների ժամանակ բազմաթիվ թուրքեր սպանվել են՝ ողջակիզվելով և անխնա գնդակոծվել են նրանց աղոթատները»:

Ակամա հարց է ծագում՝ ինչպե՞ս:

Հարցին ահա թե ինչպես է պատասխանում թուրքական թերթը. «Այցելուների առջև բացվել են այն փռերը, որտեղ հայերը ողջակիզման են ենթարկել անմեղ թուրքերին, որպեսզի մոռացության չտրվեն հայկական չարագործություններն ու կանխվեն հայերի կողմից մեզ վերագրվող կոտորածների վերաբերյալ զրպարտությունները»:

Ի դեպ՝ խնդրո առարկա փռերը Ադանայի շրջաններից Կոզանում են՝ պատմական Սիսում, որը եղել է Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքը:

Դրանք, ըստ «Ենի Չաղ»-ի, այցելուների առջև բացվել են այն ժամանակ, երբ «ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը 1915-ի իրադարձությունները բնութագրեց որպես Հայերի ցեղասպանություն»:

  Դրա առնչությամբ Կոզանի քաղաքապետ Քյազիմ Օզքանը թուրքական թերթին ասել է, որ իրենք այդ փռի մուտքի մոտ թուրքերեն և անգլերեն ցուցանակներ են տեղադրել՝ իրազեկելու այցելուներին հայերի բռնությունների մասին, ապա և շարունակել է. «Սա այցելուների առջև բացված վերջին միակ փուռն է, որն այսօր ունենք: Ողջակիզման համար  հայերն ու ֆրանսացիները հավասարապես և՛ մեղավոր են և, չգիտես ինչու, նաև իրավացի»:

Քաղաքապետն այնուհետև հավելել է. «Հայկական լոբբիստական կազմակերպությունները, համագործակցելով խաչակրաց համանուն կառույցների հետ, մոռացության են մատնում Խոջալուի ջարդերը, որ մեզ ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրեն: Ի պատասխան հանիրավի մեղադրանքներին՝ մենք էլ փաստագրել ենք թուրքերի ողջակիզման դեպքերը, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն (Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, ապա Ագայնական շարժում կուսակցության պատգամավոր), դրանց համար տեքստ  գրեց, որի հիման վերա ձևավորեցինք նշված ցուցանակները»:

Իրադարձությունները, ըստ այդ տեքստի, զարգացել են հետևյալ կերպ. «Առաջին աշխարհամարտի ավարտին, երբ քեմալական շարժումը դեռ սկզբնավորված չէր, Լիբանանն ու Սիրիան գրավելուց հետո ֆրանսացիները «ներխուժում են Անատոլիա» և օկուպացնում Ադանան, Հաթայը (Անտիոք), Մերսինը: Սակայն նրանք, չունենալով բավարար ուժեր, հայերից լեգեոններ են կազմում: Մինչ Աշխարհամարտն ավազակությամբ զբաղվող այս հայերը՝ ծարավի թուրքի արյան, կամավորականներ են կոչվում: Քանի որ նրանք անասելի դաժանությամբ էին աչքի ընկնում, Ադանան ու Կոզանը գրավելուն պես թուրք բնակիչներին ողջ -ողջ նետում են փռի մեջ և այդ օրից փուռը դադարում է հաց թխել»:

«Ենի Չաղ»  թերթի վերոհիշյալ զազրակությունները մեկնաբանության կարիքը չունեն, դրանք  պարզապես մեզ հերթական անգամ հիշեցնում են, որ հայկական դավադրության որոնումներից բխող  հայատյացությունը Թուրքիայում անբուժելի հիվանդություն է:   

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին

Հաջորդ գրառումը

Կամո Քոչունցն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Կամո Քոչունցն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական