Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա իրականում քաղաքական ներքին կյանքին միջմտություն է, որը փաթեթավորել եք դիվանագիտության լեզվով, նախագահական նստավայրի դիմացի այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ իր խոսքն ուղղելով ՀՀ-ում գտնվող ԵՄ բարձրաստիճան  պաշտոնյաներին, Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնին։

Արցախցի նախկին պաշտոնյան շեշտեց՝ եվրոպական վերնախավն արցախցիների համար ամենածանր  պահին լռել է կամ ընդամենն արել ձևական հայտարարություններ։

«Այսօր եկել եք կապիտալիզացնելու այն, ինչ այս ընթացքում տեղի ունեցավ, ինչի արդյունքում 120 հազար հայեր դարձել են թափառական աշխարհով մեկ։ Այս ամենն արեցիք, որպեսզի ունենաք ազդեցության գոտիներ, վերահսկելի իշխանություններ Հայաստանում։ 

Արցախի ողբերգությունը ձեզ համար առաջնահերթություն չի եղել ու չկա։ Տարիներ շարունակ, հատկապես հիմա այն որպես գործիք եք օգտագործում, որպեսզի կարողանաք տարածաշրջանն ընդամենը կառավարեք»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նա շեշտեց՝ եվրոպացի գործիչների՝ ընտրություններից առաջ Հայաստան գալը ցուցադրական աջակցություն է  այս իշխանություններին։

«Իսկ գործող իշխանությունները, բնականաբար, փոխանակ պաշտպանեն պետության ինքնիշխանությունը, պետության ազգային շահը, վերածվել են ընդամենն այդ ազդեցության փոխանցման գործիքի։

Ստացվում է, որ վտանգված է ոչ միայն մեր անցյալը, վտանգված է մեր ներկան, նաև մեր ապագան»,- ասաց նարցախցի նախկին պատգամավորը։

«Ձեր բոլոր խոսքերը կեղծ են այնպես, ինչպես որ դուք եք. այն ամենը, ինչ տեղի է  ունենում հիմա, պատասխանատվություն կրելու եք բոլորդ միասին։ Եթե չկան երկակի ստանդարտներ, եթե իրականում ժողովրդավարությունն է առաջնահերթությունը,  ապա ես, որպես Արցախից բռնի տեղահանված, կոչ եմ անում ձեզ  պաշտպանել մեր իրավունքները, օգնել որպեսզի կարողանանք վերադառնալ մեր տներ, մեր զոհվածների մայրերը գնան իրենց որդիների շիրիմներին և ծաղիկներ դնեն, օգենք մեր գերիները վերադառնան հայրենիք։ Հակառակ դեպքում դուք նույն  յաթաղանն եք բռնել ձեր ձեռքին, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ բռնել էր ադրբեջանցին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլը տղա է խաղում միայն ներսում, իսկ դրսում բացառապես գեոպոլիտիկ հարճ է. ոստիկաններն Աշոտյանին հեռացրեցին ակցիայի վայրից

Հաջորդ գրառումը

Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Վայքում

25/05/2026
Հաջորդ գրառումը

Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական