Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմադրել է պետք. դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ. Գեղամյան

02/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։

Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։

Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։

◾ Սա առաջին հերթին խոսքի ազատության սահմանափակում է։

◾ Սա հակաթուրքական (կարդա՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։

◾ Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դեպքերից չէ, նախորդը, օրինակ,՝ ԱԺ դահլիճում Արցախի քարտեզը հեռացնելն էր։

◾ Այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատե՛ք ինքներդ։

◾ Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցացնում։ Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտության պայմանագրով» թուրք սպանները պետք է տեղակայավեին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկեին, որ հայերը չխոչընդոտեին թուրքական զորքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։

Ուստի դիմադրել է պետք։

Դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ։

Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի։

Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ էսչափ չէին ճնշի։

Ուստի պայքար մինչև հաղթանակ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ. «Հայաքվե»

Հաջորդ գրառումը

Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են. Գարիկ Քեռյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք, այդ պահը հիմա է, հենց հիմա. գնա’ ընտրության. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են. Գարիկ Քեռյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական