Կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույքն դասական աճուրդով օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի քաղաքի Ավանի Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող 80,98 քառ. մետր մակերեսով պարսպի (տարածքում առկա են 74,0 քառ․ մետր արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ), ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 1,601295 հեկտար մակերեսով հողամասի մասին է:
Անշարժ գույքը գտնվում է Ռուբեն հայրապետյանին պատկանող հայտնի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարեւանությամբ:
Գույքը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վճռով փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 2 մլրդ 229 մլն 400 հազար դրամ։
Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 403 մլն 783 հազար դրամ է:
Նախագծով գնորդը պարտավորվում է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 258 հազար ՀՀ դրամը, որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկամսյա ժամկետում: