Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերիներին օգնել պետք է լուրջ, համակարգված քայլերով. Էլինար Վարդանյան

14/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավագետ-փորձագետ Էլինար Վարդանյանը գրում է.

«Ես չգիտեմ ինչպես օգնել Բաքվում պահվող ռազմագերիներին, ի՞նչ կարող եմ ես անել»… Բազմիցս ինձ ուղղված այս հարցին ես պարզ պատասխան չունեմ։ Մեր քաղաքացիների այս հարցն ամենուր է։ Ինքս եմ ինձ այդ հարցը տալիս պարբերաբար։

Ես նամակներ եմ ուղարկում բոլոր՝ ինձ ծանոթ և անծանոթ օտարազգի պաշտոնյաներին, նրանց, ում հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, նրանց, ում այցեքարտը նպատակային կամ պատահաբար հայտնվել է ինձ մոտ, ես նամակներ եմ ուղարկել Եվրախորհրդարանի բոլոր անդամներին, բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումներին խոսել եմ ռազմագերիների մասին, որևէ երկրի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խնդրել եմ փոխանցել իրենց երկրի իշխանություններին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ ռազմագերիների հարցով, ես մասնակցում եմ ի պաշտպանություն ռազմագերիների ցանկացած ակցիայի։

Բայց ես, այս անարդարությանից խեղդվող և արժանապատվության ոտնահարումից տանջվող բազմաթիվ մարդկանց նման չգիտեմ, իմ ջանքերն օգուտ տալի՞ս են, թե՝ ոչ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ռազմագերիների վերադարձի հարցում անհրաժեշտ է պետական քաղաքականություն, բայց այս պահին ունենք այս իշխանությունը։ Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա։ Ակնհայտ է, որ հարցը կարող է շրջադարձ ունենալ միայն նոր իշխանության պարագայում, բայց շատ դժվար է մարդկանց սփոփել՝ ասելով, թե կարող են գերիներին օգնել վաղվա իրենց ճիշտ քվեարկությամբ։ Դա վաղն է լինելու, իսկ այսօր ի՞նչ անել։

Քանի դեռ իշխանության սրանք են, պետք է ստեղծել մեխանիզմներ՝ մեկ կենտրոնից համակարգված աշխատանքներ կազմակերպելու համար։ Եթե մեքենան աշխատի, ապա Եվրախորհրդարանի հայտարարությանը կհետևեն Եվրոպական խորհրդի նպատակային պատժամիջոցները։ Հնարավոր կլինի ներգրավել միջազգային հայտնի իրավապաշտպանների, իրավունքի պաշտպանության ոլորտի միջազգային կազմակերպությունների, միջազգային մամուլը, հայտնի մարդկանց, որոնց խոսքը տրամադրություն կստեղծի և ազդեցություն կունենա դատավարության բնույթի վրա։ Հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ լոբբիստական աշխատանք՝ մարդասիրական առաքելություններ ներգրավելու համար։

Ժամանակակից աշխարհում չափազանց մեծանում է ազդեցիկ անհատների դերը։ Սա նոր աշխարհի նոր տրենդն է։ Մենք մի մասնավոր դեպքով տեսանք, թե որքան արդյունավետ կարող են լինել անձնական հեղինակությունը, անձնական կապերը։ Մենք մեծ հաշվով, արդեն համակերպվել էինք, որ Բելառուսի բանտում գտնվող հայ բլոգերը լավագույն դեպքում կմնա Բելառուսի բանտում, իսկ մեծ հավանակությամբ՝ կհանձվի Ադրբեջանին՝ խոշտանգման։ Գ. Ծառուկյանն իր կապերի շնորհիվ բելառուսական բանտից հայրենիք վերադարձրեց հայ կնոջը, փրկեց մարդու կյանքը, իսկ իրականում՝ փրկեց հայ հասարակությանը՝ արժանապատվության ոնտահարման հերթական փորձից։

Ինչու եմ սա շեշտում. որովհետև ճիշտ աշխատանքի դեպքում, կուսակցական, մասնավոր, քաղաքական շահերը մի կողմ դնելու դեպքում հայկական աշխարհի ազդեցիկ անհատների հնարավորությունները կարելի է եռապատկել-քառապատկել, անսպասելի մեծ արդյունքներ գրանցել։Մենք պատշաճ կերպով չենք օգտագործում սփյուռքի հնարավորությունները, վստահ եմ՝ իրենք էլ մեր բազմաթիվ քաղաքացիների պես չգիտեն՝ ուր ուղղել իրենց ջանքերը։

Ազնիվ լինենք. եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չստանա համակարգված բնույթ, մենք շարունակելու ենք անվերջ ձգվող մեր ակցիաները ՄԱԿ-ի, ԱԳՆ-ի, տարբեր դեսպանատների առջև, մեր բոլոր ջանքերը ոչինչ չեն տալու, իսկ Եվրախորհրդարանի բանաձևը մնալու է որպես սոսկ հերթական հայտարարություն։ Վստահ եմ՝ ճիշտ և համառ աշխատելու դեպքում թե´ Բաքվում պահվող մեր հայրենակիցների, թե´ այլ՝ բարդագույն, անլուծելի թվացող հարցերը կստանան իրենց լուծումները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերից վար. Ռուբեն Մելիքյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը փորձում է արդարացնել սեփական բռնությունները. Էրիկ Հելսբորն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խոր ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար. Սուրենյանց

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը փորձում է արդարացնել սեփական բռնությունները. Էրիկ Հելսբորն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական