Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գազի ավելի բարձր սակագին ենք վճարելու

23/04/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չգիտեմ՝ կուրախանաք ձեզանից 50 մ հեռավորության վրա ադրբեջանցի տեսնելու առթիվ, թե ոչ, բայց հաստատ կարող եմ ասել, որ այս ամենի արդյունքում ավելի բարձր սակագին ենք վճարելու գազի համար: Այս մասին գրել է էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը:

«Տավուշի ուղղությամբ անվտանգային կոլապսը համակողմանիորեն գնահատելու համար անդրադառնանք նաև գազի մատակարարման խնդրին:

Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքները շրջանցելու նպատակով որոշում կայացվի Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազամուղի լոգիստիկան փոխելու վերաբերյալ, ապա հարց է ծագում, թե որքա՞ն գումար դա կպահանջի ու ի՞նչ ազդեցություն դա կունենա մեր էներգետիկ համակարգի ու, առհասարակ, տնտեսության վրա:

Իհարկե, նման գնահատական տալու համար դեռևս տվյալները շատ քիչ են: Մի բան է հստակ, որ նման վերադասավորումները ոչ միայն վտանգելու են մեր էներգետիկ անվտանգությունը, այլև խնդիրներ ստեղծելու սոցիալ-տնտեսական համակարգի համար:

Հիմա որոշ մոտավոր ու խիստ նախնական կանխատեսումներ:

Կոպիտ հաշվարկներով, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լինելու մոտ 10 կմ երկարությամբ շրջանցող գազամուղ կառուցել: Հնարավոր է՝ նույնիսկ ավելի երկար:

«Գազպրոմի» տվյալներով՝ նման բնակլիմայական պայմաններում ու նույն թողունակությամբ գազամուղի 1 կմ-ի արժեքը տատանվում է 2,5-3,3 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:

Բնականաբար, այդ ներդրումները չեն արվելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից, որի 2020-2025 թթ. ներդրումային ծրագիրն արդեն հաստատված է ՀԾԿՀ կողմից ու կյանքի է կոչվում: Էլ չեմ խոսում ընկերության առկա ֆինանսական խնդիրների մասին:

Մեծ հավանականությամբ, պետական բյուջեի միջոցներից վարկ կտրամադրվի: Վարկ, որի մարումն ապահովելու համար արդեն ոչ թե գազատրանսպորտային օպերատորը, այլ հենց կառավարությունն է առաջարկելու գազի սակագները բարձրացնել:

Դրա նախադրյալները կան: Հիշեցնեմ, որ 2020 թ.-ին, հրաժարվեով ռուսական վարկից, կառավարությունը ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար հատկացրեց բյուջետային վարկ, որի բեռը սակագնի վրա այս պահին կազմում է մոտ 3 դրամ:

Մի խոսքով, չգիտեմ՝ կուրախանաք ձեզանից 50 մ հեռավորության վրա ադրբեջանցի տեսնելու առթիվ, թե ոչ, բայց հաստատ կարող եմ ասել, որ այս ամենի արդյունքում ավելի բարձր սակագին ենք վճարելու:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևմուտքը միջուկային տերությունների միջև ուղիղ ռազմական բախման եզրին լարախաղացություն է անում

Հաջորդ գրառումը

Եկել է ոտքի կանգնելու ժամանակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Եկել է ոտքի կանգնելու ժամանակը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական