Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորովին կապ չունի, որ Azg.am-ի վրա հարձակումն ԱՄՆ-ից է. իրական պատվիրատուն կարող է որտեղ ասես լինել. Սամվել Մարտիրոսյան

16/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես հայտնի է, հուլիսի 12-13-ից Azg.am կայք մուտք գործելը դարձել էր դժվար, իսկ կարճ ժամանակ անց՝ ուղղակի անհնար։

Մասնագետների ուսումնասիրությունները պարզել էին, որ լրատվամիջոցը ԱՄՆ-ից ենթարկվում է DDOS հարձակման։

Դրան նախորդել էին Azg.am-ի նյութերի դիտումների ու հասանելիության սահմանափակումները Ֆեյսբուքում. սկզբում արգելափակվում էին քաղաքական թեմաներով հոդվածներն ու հատկապես «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խմբագրականները, իսկ հետո արգելափակումն ու անհարկի վերահսկողությունը տարածվեց նույնիսկ քաղաքական ոչ մի տարր չպարունակող հոդվածների նկատմամբ։

Azg.am-ի թղթակիցը թեմայի առնչությամբ զրուցել է մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Արթուր Պապյանի խոսքով՝ առհասարակ կայքերի դանդաղ աշխատանքը կարող է պայմանավորված լինել վիրուսով, բազմաթիվ այլ խնդիրներով։
Ինչ վերաբերում է Ֆեյսբուքում լրատվական կայքի նյութերի դիտումների ու հասանելիության սահմանափակումներին, մեր զրուցակիցը նկատեց՝ սահմանափակումներ կարող են կիրառվել այն դեպքում, երբ Ֆեյսբուքը «չուզի», որ իր օգտատերերը հղումը չբացելու կամ դանդաղ բացելու հետևանքով նյարդայնանան։

«Բայց նաև կարող է լինել, որ Azg.am-ն իշխանություններին քննադատում է, և դրա հետ կապված՝ իշխանությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Բայց սա շատ հիպոթետիկ վարկած է»,- ասաց Արթուր Պապյանը՝ ընդգծելով, որ վերջնական եզրակացության գալ հնարավոր է միայն մանրամասն ուսումնասիրություններից հետո։

Անդրադառնալով լրատվական կայքի՝  կոնկրետ ԱՄՆ-ից DDOS հարձակման ենթարկվելու հանգամանքին՝ մեդիափորձագետը նշեց.

«Օրինակ ես, քանի որ Wi-Fi-ներին չեմ վստահում, շատ հաճախ VPN եմ կիրառում, և իմ IP-ն լինում է կա՛մ Հոլանդիա, կա՛մ Գերմանիա, կա՛մ Միացյալ Նահանգներ։ Ես դա անընդհատ կիրառում եմ՝ ինքս ինձ պաշտպանելու համար։

Հաքերներն էլ, երբ հարձակում են գործում, հաստատ թաքնվում են VPN-ի կամ Tor-ի հետևում, որոնք թաքցնում են IP-ն, ուրիշ տեղ են ցույց տալիս։ Բնականաբար, սա ոչ միայն հնարավոր է, այլև գրեթե պարտադիր է ցանկացած հարձակման պարագայում, երբ փորձում են հետքերը թաքցնել։

Քանի որ ադրբեջանական էջերը հաճախ արգելափակվում են, նույն ադրբեջանցիները վերցնում են Գերմանիայի, Մոլդովայի սերվերներ և դրանցով են հարձակվում։ Այնպես որ, դա բնական է, և այդպես էլ պետք է լինի. այլ կերպ չի էլ կարող լինել»,- ասաց Արթուր Պապյանը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս մեզ հետ զրույցում  փաստեց՝ բոլորովին կապ չունի, որ լրատվական կայքի վրա հարձակումն ԱՄՆ-ից է. իրական պատվիրատուն կարող է որտեղ ասես լինել։  

«Իսկ որ Ֆեյսբուքում նյութերի դիտումները ընկել են, դա կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ սկսած նրանից, որ ամառ է, և մարդիկ հիմա քիչ են մամուլ կարդում։

Մյուս կողմից, կայքի տեխնիկական վիճակը ևս  կարող է ազդել։ Իրականում, սա հնարավոր է ասել միայն մանրամասն աուդիտից հետո, որը կներառի կայքի աշխատանքը, սոցցանցերում վարած քաղաքականությունը և բովանդակությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Սամվել Մարտիրոսյանը միաժամանակ հիշեցրեց՝ կայքերի վրա հարձակում տեղի է ունենում հիմնականում երեք դեպքում՝ կա՛մ կապված ներքաղաքական ինչ-ինչ նյութերի հետ, կա՛մ արտաքին ուժերի կողմից՝ հիմնականում ադրբեջանական և թուրքական. վերջին շրջանում հարձակումներ լինում են նաև ռուս հաքերների կողմից։

«Հարձակում կարող է լինել նաև որևէ կիբեր-խուլիգանի կողմից՝ զուտ սեփական ուժերը փորձելու համար»,- ամփոփեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը։

Հիշեցնենք, որ նոր հարձակումներից խուսափելու համար Azg.am-ը ստիպված է տեխնիկական միջոցների դիմել, որպեսզի կայքը ԱՄՆ-ում անհասանելի լինի։ Այնտեղից մուտք գործել կայք այլևս հնարավոր չէ, և հայտնի չէ՝ դեռ որքան է այդ անհասանելիությունը և մեր իսկ ձեռքով արված «սահմանափակումը» շարունակվելու։

Այս ծայրահեղ միջոցին ենք դիմել՝ քաջ գիտակցելով, որ ԱՄՆ-ի մեր հետևորդները  զրկվում են Azg.am-ի և «Ազգ» շաբաթաթերթի նյութերը կարդալուց։

DDOS նոր հարձակումից խուսափելու այլ ելք չենք ունեցել, քան այս տարբերակը։ Քաղաքական, ազգային, կրոնական, մշակութային խտրականությունները, խոսքի, մտքի, այլ իրավունքների ազատության սահմանափակումները համացանցում հասել են այն աստիճանի, որ տասնամյակների փորձառություն ունեցող, խմբագրական ահռելի ճանապարհ անցած լրատվամիջոցը կարող է ինչ-որ մեկի կամ խմբակի քմահաճության զոհը դառնալ կամ ինչ-որ ազգայնամոլի թիրախում հայտնվել,  ու մեկ վայրկյանում կորցնել տասնամյակների ստեղծածը։

Հուսով ենք՝ մեր մասնագետների հետևողական աշխատանքի արդյունքում մոտ ժամանակներս Azg.am-ն  ավելի պաշտպանված կլինի, կվերականգնվի նաև ԱՄՆ-ում լրատվամիջոցի հասանելիությունը, իսկ մինչ այդ, առաջարկում ենք ԱՄՆ-ից մեզ հետևել  Telegram ալիքում՝ https://t.me/azg_analytics հասցեով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Հաջորդ գրառումը

Դատավոր Դանիբեկյանի լիազորությունները պետք է դադարեցվեին ոչ թե ձգձգելու, այլ նախագահ Քոչարյանին ապօրինաբար 1,5 տարի կալանավորված պահելու համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Դատավոր Դանիբեկյանի լիազորությունները պետք է դադարեցվեին ոչ թե ձգձգելու, այլ նախագահ Քոչարյանին ապօրինաբար 1,5 տարի կալանավորված պահելու համար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական