Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոզքուրտի նշանն ու նրա թուրքական «անմեղության կանխավարկածը»

07/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրք ծայրահեղականները սոցցանցերում հակաքարոզչություն են տանում՝ պաշտպանելով «գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման խորհրդանիշ-ժեստը ցուցադրած թուրք մարզիկներին։

Աշխատելով չքմեղ ձևանալ ու իրենց հոգեկերտվածքին հատուկ «զոհի» մորթի հագնել՝ թուրք ազգայնամոլները, որոնց ֆեյսբուքյան էջերում միայն Աթաթուրքի, բաց երախով, հոշոտելու պատրաստ գայլի գլխով ու թուրքական դրոշով շապիկներով մարդակերպ արարածների նկարներ են, արշավ են սկսել ՈՒԵՖԱ-ի ու բոլոր նրանց դեմ, ովքեր դատապարտում են «գորշ գայլերի» ժեստը և հայտարարում դրա վտանգավոր լինելու մասին։ Թուրք ազգայնամոլներից մեկը, որը Ֆեյսբուքում գրանցված է Ֆեվզի Գյուլթեկին անունով, տարբեր լեզուներով հայտարարություններ է տարածում՝ իբր «գորշ գայլեի» խորհրդանիշ-ժեստը  պատմության խորքերից եկող «անմեղ» մի նշան է։ Թուրքերն այն անվանում են Բոզքուրտի նշան։

Այս թուրքի էջը ողողված է «գորշ գայլերի» նշանների տեսանյութերով ու լուսանկարներով, որոնք ներկայացնում ենք ստորև։ Բոլոր նկարները վերցված են նրա էջից։

Ֆեյսբուքյան օգտատերերը կփաստեն, թե ինչ հարձակումների են ենթարկվում ու ինչ երկար ժամանակով են արգելափակվում իրենց էջերը անհիմն պատճառներով։ Հենց այս հոդվածում չենք կարող օգտագործել արցախյան ազատագրական պայքարի հերոս Ավոյի ամբողջական անունը, նաև լուսանկարը, որովհետև համացանցի «գեստապոները» անմիջապես կբռնեն ու կարգելափակեն։

Բազմիցս ենք համոզվել, որ համացանցը ևս երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ թուրք Ֆեվզի Գյուլթեկիի էջը Ֆեյսբուքի «հսկիչները» չեն արգելափակում «գորշ գայլեի» ազգայնամոլական նշանի լուսանկարները հրապարակելու և քարոզչություն իրականացնելու համար։ Անգամ նկատողություն չեն անում։

Ի պաշտպանություն ազգայնամոլական ժեստ ցույց տվող թուրք մարզիկների՝ Գյուլթեկին գրել է.

«Սիրելի ընկերներ, այսօր մեր քննարկման թեման Բոզքուրտի նշանն է…

Ես պարզապես ստիպված էի անել  այս գրառումը ՈՒԵՖԱ-ի ապշեցուցիչ քայլից հետո…

Ցավոք սրտի, ճիշտ է, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել մեր մարզիկի նկատմամբ, որը սիրում է գոլ խփել։

Այս խորհրդանիշը թուրք ազգի և իրենց թուրք համարողների ազգային խորհրդանիշն է։

Բոզքուրտի նշանի՝  ազգային խորհրդանիշ դառնալու ամենակարևոր պատճառն այն է, որ թուրքերը կարծում են, որ իրենք գերագայլի սերունդ են։

Բոզքուրտն այսօր դարձել է թուրքական ազգայնականության խորհրդանիշը։

Ահա թե ինչպես է այն տեղափոխվել անցյալից ներկա:

Այս նշանը 10 թվի խորհրդանիշ է»։

Ուշադրություն. այնուհետև Գյուլթեկին սկսում է   «անմեղության կանխավարկածի» թուրքական «կտերով կերակրելու» փորձերը։

Նա փորձում է համոզել, որ իբր «գորշ գայլերի» նշանը 10 թվի խորհրդանիշ է, որը հանդիպում ենք իրանցի գրող Ֆիրդուսիի «Շահնամեում»։ Իբր 10 նշանակում է, որ 900 թվականը 10-րդ դարն է։ Ահա այս աստիճանի «անմեղ, միամիտ, կարելի է ասել՝ մշակութային» խորհրդանիշ է թաքնված «գորշ գայլերի» ահաբեկչական ժեստի տակ։

 «Այս նշանը հաճախ են օգտագործում Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանի թուրքերը և իրաքցիները: Այս ժեստը կիրառում են ուրախության ու հաղթանակի պահերին։

Կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է սա բացատրի ՈՒԵՖԱ-ին»,- գրել է Ֆեվզի Գյուլթեկին։

Եթե «գորշ գայլերի» ժեստն այդքան «անմեղ» է, ինչո՞ւ են հայերը, հույները, քրդերը, սիրիացիները դարեր շարունակ զգում այդ «անմեղության» արյունալի, ցեղասպան քաղաքականության ու հայրենազրկման հետևանքները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունգարիայի վարչապետն առանց ԵՄ համաձայնության է այցելել օկուպացված Շուշի

Հաջորդ գրառումը

Իսրայելական ավիահարվածից Գազայում 16 մարդ է զոհվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելական ավիահարվածից Գազայում 16 մարդ է զոհվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական