Բիշքեկում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, ավտոմեքենա է պայթել. հաղորդում է vesti. ru-ն։
Բիշքեկում՝ Տինիստանովա փողոցում, Թուրքիայի դեսպանատան մոտ, ավտոմեքենա է պայթել. սոցցանցերում հայտնել են ականատեսները։
Միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ականատեսների խոսքով՝ հրշեջներն արդեն մարել են կրակը։
Ինչպես ավելի հաղ հայտնել էինք, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մարդկանց զանգվածաբար տարհանում են դպրոցներից, առևտրի կենտրոններից և այլ օբյեկտներից. հայտնում է Sputnik-ը։
Այս որոշման պատճառն այն է, որ անհայտ անձինք հայտնել են, որ բազմաթիվ շինություններ ականապատված են։