Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ, լուսանկարներ. Բեռլինում հայ երիտասարդները միասնության կոչ են անում՝ Արցախը չմոռանալով

Անահիտ Հովսեփյան
10/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային, Նորություններ
947
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 8-ին Բեռլինի և Բրանդենբուրգի հայ երիտասարդական միությունը (Armenische Jugend Berlin & Brandenburg) առաջին անգամ մասնակցել է Բեռլինում անցկացվող Մշակույթների կառնավալին (Karneval der Kulturen 2025 Berlin): 1996-ից անցկացվող քառօրյա այս գունեղ միջոցառման բարձրակետը բացօթյա շքերթն է, որին այս տարի մասնակցել է մոտ 70 մշակութային խումբ՝ երգ, պար, թատերական արվեստ ներկայացնող 4000 ակտիվ մասնակցով: Դուդուկի, զուռնայի, դհոլի հնչյուններին ի պատասխան հայկական ազգագրական պարերի տպավորիչ կատարումներով շքերթին մասնակցել են Բեռլինի, Համբուրգի, Մյունխենի և Բրեմենի հայ մշակութային խմբերը:

Մշակութային բազմազանություն ու համակեցություն խորհրդանշող այս կառնավալին Հոգեգալստյան կիրակի օրը հետևել է ավելի քան 750.000 հանդիսատես:

Բեռլինի և Բրանդենբուրգի հայ երիտասարդական միության անդամները, Բեռլինի, Համբուրգի, Մյունխենի և Բրեմենի պարախմբերի հետ մշակել են  «Դիմակայելու արվեստը՝ ճանապարհորդություն Հայաստանով» վերնագրով պարային բեմադրությունը, եւ, ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանեցին, վերնագրի ընտրությունը շատ բնական է՝ «հայի գոյությունը մեր նախնիների ընդվզման, դիմակայելու ապացույցն է»: 

«Հայեր միացե՛ք, միացե՛ք հայեր, Արցախն է ձեզ կանչում, օգնության հասեք» երգի հնչյունների ներքո, Հայաստանի տարբեր գավառների տարազով հայ երիտասարդների խրոխտ պարը, ինչպես նաեւ Արցախի մեծ դրոշի առկայությունը հանգիստ չի տվել ադրբեջանցիներին: Նրանք բողոքել են փողոցում ներկա ոստիկաններին՝ պահանջելով հեռացնել «այն դրոշը, որ գոյություն չունի»: Հայ երիտասարդները բացատրել են, որ Արցախի դրոշը հայ մշակույթի եւ ինքնության մաս է, ուստի այն պետք է լինի, իսկ գերմանացի ոստիկանները ստուգել են, համոզվել, որ այն Գերմանիայում  եւ այլուր արգելված չէ, ուստի չեն բավարարել ադրբեջանցիների պահանջը:

Շատ դրվատելի է, որ երիտասարդներին մենակ չեն թողել՝ շատ հայեր, հատկապես Բեռլինի հայ համայնքը սատարել են ֆինանսապես եւ որ առավել կարեւոր է, նրանց անվտանգության մասին հոգ տանելով:

Համայնքը զորավոր է, հայե՛ր, միացե՛ք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ. Արմեն Այվազյան

Հաջորդ գրառումը

Արևմտյան Ադրբեջան արտահայտությունը լեգիտիմացնելու սպառնալիքը պետք է քողարկվեր, ու քողարկվեց՝ Եկեղեցուն թիրախավորելով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արևմտյան Ադրբեջան արտահայտությունը լեգիտիմացնելու սպառնալիքը պետք է քողարկվեր, ու քողարկվեց՝ Եկեղեցուն թիրախավորելով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական