Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարձրաստիճան պաշտոնյայի որդին հարվածներ է հասցրել պարեկին, բայց նրան չեն ձերբակալել. հաղորադգրություն

17/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի մայիսի 27-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում:

Դատախազությունից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու և պարեկների շուրջ հավաքվել են քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքացի Մ.Ե.-ն, վիճաբանել են պարեկների հետ, պահանջել են ներողամիտ լինել ու արձանագրություն չկազմել:

Քաղաքացի Մ.Ե.-ն, տեսնելով, որ պարեկները հեռախոսով կապ են հաստատում վաշտի հրամանատարի հետ՝ հավելյալ օգնություն խնդրելու նպատակով, մոտեցել է պարեկներից մեկին պոկել նրա հագուստին ամրացված տեսանկարահանող սարքը, ձեռքով և ոտքով հարվածել նրա դեմքին ու որովայնին և փախուստի դիմել:

Քաղաքացի Մ.Ե.-ի կողմից կատարված առերևույթ հանցանքի մասին Արագածոտնի մարզի գումարտակի վերոնշյալ երկու պարեկները զեկուցել են դեպքի վայր ժամանած դասակի հրամանատար Տ.Ս.-ին և գումարտակի հրամանատար Մ.Մ.-ին: Վերջինիս պահանջով պարեկները գնացել են դասակի տեղակայման վայր, որտեղ ժամը 19:30-ի սահմաններում ընդունել են ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին և նրա հորը: Վերջիններս կատարվածի համար ներողություն են խնդրել պարեկից ու հեռացել դասակի տեղակայման վայրից:

Դասակի հրամանատարն ու գումարտակի հրամանատարը, չկատարելով  իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները, պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել, ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին աշխատասենյակում ընդունելուց հետո չեն ձերբակալել:

Փոխարենը՝ Մ.Ե.-ի և նրա հոր հեռանալուց հետո իրենց ենթակայությամբ ծառայող պարեկներին վստահեցրել են, որ ապացույցների սակավության պատճառով հնարավոր չէր լինի հաստատել առերևույթ կատարված հանցանքը, անհրաժեշտ չէ հաղորդում ներկայացնել Ապարանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու՝ Մ.Ե.-ի դեմ և անհարկի սրել վերջիններիս հետ ունեցած հարաբերությունները:

2023 թվականի դեկտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Դատախազը 2024 թվականի հուլիսի 24-ին Մ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

2024 թվականի սեպտեմբերի 27-ին գումարտակի և դասակի հրամանատարների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց պաշտոնավարումը կասեցված է:

2024 թվականի հոկտեմբերի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե տեսչական մարմինն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում խախտումներ հայտնաբերի, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը. Անահիտ Ավանեսյան

Հաջորդ գրառումը

Ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն. Ժաննա Անդրեասյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
Հաջորդ գրառումը

Ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն. Ժաննա Անդրեասյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասին

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական