Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապով մասնակցում է «Աքքույու» ատոմակայանի առաջին միջուկային վառելիքի առաքման արարողությանը. հայտնում է Anadolu-ն։
Տեսանյութը տարածել է Անկարան։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, արարողությանը հեռակա կարգով մասնակցում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Շահագործման հանձնելուց հետո, ատոմակայանը տարեկան կարտադրի 35 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը կբավարարի երկրի էներգիայի ընդհանուր կարիքների 10%-ը։
«Աքքույուն» Թուրքիայում կառուցված առաջին ատոմակայանն է։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։ Rosatom State Corporation-ը Akkuyu Nuclear-ի մեծամասնական բաժնետերն է, որը ստանձնել է կայանի նախագծման, շինարարության, պահպանման, շահագործման և շահագործումից հանելու պարտավորությունները: