Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Էրդողանի առողջական վիճակը լավ է. վստահեցնում են Թուրքիայի պաշտոնական օղակներից

«Արդարություն և բարգավաճում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցերում հայտարարություն է տարածել.

«Օտարերկրյա որոշ լրատվամիջոցներում մեր նախագահի առողջական վիճակի մասին կեղծ լուրեր են տարածվում, մեր նախագահը իր պարտականությունների մեջ է»,- հայտնել է նա։

Չելիքը հայտարարել է, որ Էրդողանը մի փոքր հանգստանալուց հետո նույն կերպ կշարունակի իր ծրագրերը։

Օմեր Չելիքը շնորհակալություն է հայտնել նախագահին, ողջ աշխարհից, ինչպես նաև թուրք ժողովրդին՝ առողջության մաղթանքների և աղոթքների համար։

«Այն պնդումները, թե նախագահ Էրդողանը հոսպիտալացվել է սրտի կաթվածից հետո, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնում են պաշտոնական օղակներից։