Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գիտությանն անհայտ աստվածուհիների արձանիկներ են հայտնաբերվել

Իսպանիայում հայտնաբերվել են քանդակներ, որոնք անհետացած քաղաքակրթության են պատկանում։

Հին մարդկանց արձանիկները գտնվել են Իսպանիայի Բադախոս նահանգի Տարտեսյան բնակավայրի Կասաս դել Տուրունուելոյի պեղումների ժամանակ։

Գտածոները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա 5-րդ դարին: Արձանիկները հայտնաբերվել են սրբավայրի ավերակներում։ Սրբատեղին  օգտագործվել է  կենդանիների  ծիսական զոհաբերության համար։

Երկու նոր գտածոները  արտեֆակտ կանացի արձանիկներ են: Գիտնականները ենթադրում են, որ դրանք եղել են աստվածուհիներ՝ Տարտեսյան աստվածների պանթեոնի ներկայացուցիչներ՝ մինչ այժմ մեզ անհայտ: