Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախն աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով

04/04/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը մի շարք փաստեր է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում տեղադրված ականների ու  հետևանքով  արցախցի բազմաթիվ քաղաքացիական անձանց զոհվելու  և վիրավորվելու վերաբերյալ: 

Արտակ Բեգլարյանը գրել է.
  
«Ադրբեջանը 1990-ականներին միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին:

-Մասնագիտացված «Halo Trust» միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով։

-Արցախի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առնվազն 1,076 քաղաքացիական անձ (որոնցից շատերը երեխաներ և կանայք), զոհվել կամ վիրավորվել են ականների և այլ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով։ Ես նույնպես այդ դժբախտ պատահարներից տուժած երեխաներից մեկն եմ։

– Ադրբեջանը Արցախին և Հայաստանին ոչ մի ականադաշտի քարտեզ չի տրամադրել, մինչդեռ 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականադաշտերի բոլոր եղած քարտեզները։

– Տեղի ականազերծողները և «Halo Trust» ականազերծող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 30 տարվա ընթացքում մաքրել են մի քանի հարյուր հազար հեկտար տարածք։

– Արցախը չի ստացել էական միջազգային աջակցություն ականազերծման համար, և ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունն այստեղ չի աշխատել ադրբեջանական խոչընդոտների պատճառով:

– Ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1990-ական թվականներից ի վեր դեռևս չմաքրված են մնում առնվազն 700 հեկտար ականապատ դաշտեր։

– 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախում հանգեցրել է լրացուցիչ տասնյակ հազարավոր հեկտար տարածքների ախտոտման՝ նոր չպայթած զինամթերքով, այդ թվում՝ կասետային բնույթի:

– 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր տեղի ականազերծողները, ռուս խաղաղապահները և «Halo Trust»-ի աշխատակիցները վնասազերծել են ավելի քան 220,000 չպայթած մնացորդներ՝ ի հավելումն մինչև 2020 թվականը ոչնչացված զինամթերքի։

Ընդհանուր առմամբ, ականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունը Արցախում լրջագույն խնդիր է, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու գործողությունները, իսկ մենք դեռ սպասում ենք 1990-ականներից Արցախում դրված ականների դաշտերի ադրբեջանական քարտեզներին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զանգելանում տեղակայված թուրքական F-16-երն Իրանին կսթափեցնեն. ադրբեջանցի պատգամավոր

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ոչնչացրել են Իրանից ներկրված 24 տոննա կարտոֆիլ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025
Միջազգային

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025
Միջազգային

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025
Միջազգային

Թրամփը պնդել է, որ Մասկի հետ որևէ շփում չի ունենալու, բայց Մասկին սպասում են նրա արարքների հետևանքները

07/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ոչնչացրել են Իրանից ներկրված 24 տոննա կարտոֆիլ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

Հունիսի 6-ին դաշնային գործակալները ձերբակալություններ են իրականացրել Վեստլեյքի Home Depot-ի կայանատեղիում և քաղաքապետարանից ընդամենը 2 մղոն հեռավորության վրա գտնվող Fashion...

ԿարդալDetails

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025

Թրամփը պնդել է, որ Մասկի հետ որևէ շփում չի ունենալու, բայց Մասկին սպասում են նրա արարքների հետևանքները

07/06/2025

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածուին ձայն չեն տա

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական