Կինոհանրությունը, որի մաս եմ կազմում, չի խոսել հայերի էթնիկ զտումների մասին…
Արցախում հայ կինոռեժիսորների մասին ոչ մի խոսք. ընդամենը քաջալերական խոսք։Ինչո՞ւ նրանց քաղաքականությունը արվեստ չէ, այլ այն է, ինչ նրանց թելադրում են. 10 ամիս շրջափակված Արցախում դժոխքի միջով անցնելուց հետո Հայաստան տեղափոխվելով՝ իր հիասթափությունն ու ցասումն է արտահայտել կինոռեժիսոր, պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը։
Հայաստան տեղափոխվելուն պես նրան Գորիսում հանդիպել է ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինը։«Ուրախ եմ տեսնել, որ Անժելա Ֆրանգյանը Հայաստանում է և ժպտում է:
Վերջին անգամ մենք հանդիպեցինք այս տարի Ռոտերդամում, հունվարին, Ջեսիկա Վուդվորթի LUKA ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ:
Նա ներկա չէր Օստենդի փառատոնին, քանի որ շտապում էր նկարահանել իր նոր վավերագրական ֆիլմը:
Նա բաց է թողել նաև հուլիսին կայացած ֆիլմի երևանյան պրեմիերան, «Լուկան» Արցախում ցուցադրեց։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պրեմիերային զուգահեռ՝ այնտղ էլ տեղի ունեցավ պրեմիերա։
Շատ զգացմունքային պահ էր նրան տեսնել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման երեկոյին, մեծ էկրանին»:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ՝ իշխանական ներկայացուցիչների ու օտարազգի հյուրերի առաջ, մեծ էկրանին կապ հաստատվեց Արցախից Անջելա Ֆրանգյանի հետ։ Նա պատմեց, թե ինչպես են արցախցիները դիամայում դժվարություններին ու ներկայացրեց «Լուկա» ֆիլմը, որի պրոդյուսերն է։
Դահլիճում ծափեր հնչեցին…
Այդքանով թե՛ հայ, թե՛ միջազգային կինոաշխարհը սահմանափակվեց։
Հայաստանի կինոգործիչների միություն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն ունենք, նաև՝ անկախ կինոգործիչներ։ Նրանցից ոչ ոք այսքան ժամանակ ծպտուն անգամ չի հանել, մի խոսք անգամ չի ասել՝ ի պաշտպանություն Արցախի, դատապարտող ոչ մի կոչ չի արել Ադրբեջանի հասցեին, համաշխարհային կինոգործիչներին համախմբելու և միասնական պահանջ ներկայացնելու ոչ մի քայլ չի արվել։ Անջելա Ֆրանգյանը գրել է. «Շրջափակման մեջ Լիլիթ Մխիթարյանին խնդրեցի դիմել բոլոր ռեժիսորներին, ովքեր զուգահեռ նկարներ էին հրապարակում ադրբեջանցիների հետ՝ որպես խաղաղության ու ընկերության նշան …. խնդրել էի, որ իրենց ադրբեջանցի կոլեգաներին դիմեն, որ նրանք իրենց նախագահին իրականությունը պատմեն….. չէ՞ որ վստահ են, որ դեմոկրատ երկու պետության կոնֆլիկտ է սա …..
Շատ ափսոս, որ Լիլիթը չի արել դա …. բայց ես հիմա անում եմ դա։Գոնե հիմա դիմեք ձեր ընկերկերին, որ հենց նոր տեղի ունեցած իրականությունը պատմեն իրենց նախագահին»։
Արցախը կորցրել են նրանք, ովքեր ունեցել են Արցախը. Անժելայի խոսքն է։