Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր վարչապետի կողմից տեսանք պարտադրանքի դրսեւորում, որն իրավաչափ չէ. Ռուբեն Մելիքյան

07/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կորոնավիրուսի հետ կապված հարցը շատ նուրբ է, որովհետև մարդկանց կյանքին է առնչվում և դժվար է այստեղ շատ կատեգորիկ լինելը, բայց  մի բան հստակ է, որ պարտադրանքը իրավաչափ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններոն, որտեղ նա հանձնարարեց վարչական լծակներն օգտագործել, որ պատվաստման գործընթացն առաջ գնա: Նա նաև նշել է, որ պետական ապարատում բոլորը պետք է պատվաստված լինեն, և խոսքի մեջ ակնհայտ պարտադրանք կար:

Մելիքյանի խոսքով, ի տարբերություն պարտադրանքի, խրախուսման գործիքներ կիրառելն իրավաչափ է. «Այսօր մենք տեսանք պարտադրանքի դրսևորում, որը իրավաչափ լինել չի կարող: Եթե կան հարցեր, պետք է տրվեն պատասխաններ, անգամ եթե այդ հարցերը ոչ միշտ են իրականության շրջանակներում, որ միշտ են պրոֆեսիոնալ: Պետության խնդիրն է համբերատար այդ ամենի հետ աշխատել: Իրավական պետության գաղափարը դա է:

Մարդու մարմինն իր անձնական տիրույթն է, և եթե պետությունը պարտադրանքով է փորձում միջամտել, դա մարդու հիմնարար իրավունքի խախտում է, ոչ ավելի պակաս, քան երբ որ կրոնական պատճառներով զենք չեն բռնում, և նրանց փոխարենը տանում են այլընտրանքային ծառայության: Ինչու մի դեպքում չենք պարտադրում, մյուս դեպքում պետք է պարտադրենք»,-հայտարարել է ԿՀ ղեկավարը:

Հարցին, թե արդյոք վարչապետի հայտարարություններում լիազորությունների չարաշահում կար, Ռուբեն Մելիքյանը պատասխանել է. «Քրեաիրավական գնահատական չեմ ուզում տալ, բայց պնդում եմ, որ այդ հայտարարությունն իրավաչափ համարվել չի կարող: Այդ անձնավորության մոտ չկա պատկերացում, որ ձերբակալումներն ու կալանավորումները պատիժ չեն: Նա ձերբակալել և կալանավորել հրահանգը օգտագործեց որպես պատիժ:

Առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ցուցում է տալիս իրավապահներին ձերբակալել և կալանավորել; Մենք հիշում ենք տարբեր ցուցումներ ին տրվում իրավապահ մարմիններին: Ցավոք, այն միջազգային իրավապաշտպան համակարգը, որը խոշորացույցով դիտում էր մինչև 2018 թվականը և արագ արձագանքում էր, այդպիսի հարցերին չի արձագանքում»:

Նա ընդգծել է, որ իշխանությունը չունի բավարար լեգիտիմություն հանրության շրջանում. «Ինչքան էլ իրենք խոսեն ընտրությունների արդյունքների մասին, մարդիկ չեն հավատում, որ պատվաստումն անհրաժեշտ է, չեն հավատում, որ դա բնական բան է»:

Հարցին, թե այս հայտարարությունից հետո պետական համակարգի աշխատողներին վտանգ սպառնո՞ւմ է, որ եթե ընդդիմանան, աշխատանքից կազատեն, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ այո, կլինեն և կան կազմակերպություններ, որոնք այս հարցերով կզբաղվեն: Խնդիրն այստեղ բոլորովին այլ տեղ է: Եթե պետությունը փոխհատուցի թեստավորման արժեքի մի մասը և ասենք, քաղաքացու վրա մնա 1000-2000 դրամ, դա նույնպես իրավաչափ կլինի: Այս ուղղությամբ պետք է աշխատել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշոտ Մինասյանը կալանավորվել է Փաշինյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով

Հաջորդ գրառումը

Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայցով եղել է Մեղրիում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայցով եղել է Մեղրիում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական