Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս ամենը որևէ կերպ կապ չունի Հայաստանի ազգային շահերի հետ. Վարդան Բալյան

09/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական աղբյուրները անդրադարձել են Վաշինգտոնում կնքված եռակողմ հռչակագրին՝ մանրամասներ ներկայացնելով կուլիսային բանակցությունների մասին: Թրամփի ճանապարհի մասին քննարկումները սկսվել են դեռևս մարտ ամսին ԱՄՆ առաջարկով, երբ Սպիտակ տան հատուկ դեսպան Ուիթկոֆը Մոսկվայից անսպասելիորեն մեկնել էր Բաքու:

Հիշեցնեմ, որ մարտի 21-ին Պուտինի հետ գիշերային փակ հանդիպումից հետո Ուիթկոֆը մի քանի ժամ անց վայրեջք կատարեց Բաքվում, ըստ որում, այցի մասին որոշ ժամանակ անց տեղեկատվություն հրապարակեց Jerusalem Post-ը՝ նշելով, որ իր աղբյուրների հաղորդմամաբ ամերիկյան դիվանագետի այցը ամենևին պատահական չէ, այլ «Վաշինգտոնի, Բաքվի և Թել-Ավիվի կողմից համաձայնեցված դիվանագիտական քայլ»: Իրանական աղբյուրների տեղեկություններով եռակողմ բանակցություններում ներգրավված է եղել Քաթարը, նույնն է թե Թուրքիան, որի առաջարկության հիմք են հանդիսացել ԱՄՆ-Իսրայել միասնական դիրքորոշման ձևավորման համար:

Նշված հանգամանքները, կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն: Ուիթքոֆի այցից հետո համաձայնեցումների հետագա ընթացքը համակարգել է Իսրայելի և արաբական երկրների միջև տնտեսական հարաբերությունների նորմալացման հարցերով Սպիտակ Տան հատուկ հանձնակատար Արյե Լայթսթունը, ով, ի դեպ, ներկա էր եռակողմ համաձայնագրի ստորագրման արարողությանը: Լայթսթոունը Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մտերիմ ընկերն է և ամենավստահելի անձնավորություններից մեկը, ով նախկինում եղել է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Ֆրիդմանի ավագ օգնականը:

Լայթսթունը այս ամիսներին 5 անգամ այցելել է տարածաշրջան: Իրանցիները հաղորդում են, որ ամերիկացիները համոզել են Փաշինյանին ընդունել Զանգեզուրով անցնող միջանցքի ծրագրի ամերիկյան լրամշակված տարբերակը, ինչի դիմաց ինքը կստանա հզոր ընկեր Վաշինգտոնում, Թրամփի քաղաքական աջակցությունը և երաշխիք, որ Սյունիքն անեքսիայի չի ենթարկվի Ադրբեջանի կողմից:

Ամիսներ տևած գաղտնի բանակցությունների վերոնշյալ մանրամասները բացահայտում են իրականությունը Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի բովանդակության և աշխարհաքաղաքական ենթատեքստի մասին: Ինչպես ասում են՝ սա երգի հետ կապ չունի, բայց գրել ենք, որ բռնի: Այս ամենը որևէ կերպ կապ չունի Հայաստանի ազգային շահերի հետ, որոնք, ըստ էության, որևէ ձևով ստորագրված փաստաթղթում արտացոլված չեն:

Վարդան Բալյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խնդրում եմ խաղաղության, բարգավաճման ու հաղթանակների հեքիաթներ չկարդալ մեր գլխին. Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, պետք է վերադարձնենք. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, պետք է վերադարձնենք. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական