Ադրբեջանի կառավարությունն աշխատում է Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու ուղղությամբ։ Այս գործընթացներին մասնակցում է նաև Մաքսային պետական կոմիտեն։ Այժմ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի անցակետերի վրա. այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է երկրի Պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը։
«Միաժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները»,- հավելել է Շահին Բաղիրովը։