Ամուլսարի ոսկու հանքն արտահանումը կսկսի 2024թ.-ից. շուրջ հազար մարդու աշխատատեղ կբացվի. տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Սակայն, ինչպես հայտնի է, Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են ուղղել Եվրասիական զարգացման բանկին.
«Ջերմուկ համայնքի բնակչությունը և նրանց մոտեցումը կիսող բազմաթիվ մարդիկ ամուր կանգնած են Ամուլսարի թիկունքին և զգուշացնում են, որ ցանկացած օժանդակում այդ ծրագրին արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման։ Ամուլսարը Ջերմուկ համայնքի բնակչության համար կենսատարածք է և այն չենք զիջելու»։