ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում հուլիսի 15–ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը. այսօր՝ հունիսի 28-ին, Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էր հղում անելով դիվանագիտական աղբյուրներին գրել, որ հուլիսի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լինելու են Վաշինգտոնում եւ այնտեղ հնարավոր է տեղի ունենան բանակցություններ: