Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղի հանքում ցածր աշխատավարձից բողոքելը վտանգավոր է

14/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավանի Աղի կոմբինատի բանվորների աշխատավարձը վերջին 25 տարիների ընթացքում չի ավելացել, նույնիսկ նվազել է։ 300 մետր գետնի տակ իջնող հանքագործները ստանում են 100-120 հազար դրամ, չունեն առողջապահական ապահովագրություն, իսկ աշխատանքային պայմաններից բողոքողներին տնօրենությունն առաջարկում է ազատման դիմում գրել կամ սպառնում է փակել գործարանը։

«Տեսա Քաջարանի կոմբինատի գործադուլից ձեր վիդեոները ու բարկացա։ Աղի հանքում աշխատավարձերը նույնպես շատ ցածր են», – Epress.am-ին պատմել է կոմբինատի աշխատակիցը, ով ցանկացել է մնալ անանուն։

Նրա խոսքերով՝ 2019 թվականին գործադուլ արած ակտիվ աշխատակիցներից մեկին գործից հեռացրել են, հիմա մյուսները վախենում են բարձրաձայնել իրենց վատ պայմանների մասին։

Հանքափորների վերջին գործադուլը վեց տարի առաջ է եղել՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ «Աղի կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Արեգ Ղուկասյանն այն ժամանակ ասել էր, որ գործարանը վնասով է աշխատում, սպառնացել էր, որ, եթե շատ բողոքեն, կփակվի ընդհանրապես։ Տարիներ անց, սակայն, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։

Ձմռանը, ըստ հանքագործի, մի քիչ ավելի լավ է․ աղը տանում են շրջաններ՝ սառույցի վրա լցնելու համար, դրա համար իրենք ստանում են 120 հազար դրամ։ Տաք եղանակին աշխատավարձը 20 հազարով պակասում է։

«300 մետր իջնում ենք գետնի տակ, աղը տրաքացնում ենք, աղում։ Վտանգավոր ու ծանր գործ է, բայց էդ ցածր աշխատավարձի հետ գոնե առողջապահական ապահովագրություն ունենայինք։ Հիմա ամեն տեղ նենց գներ են, որ էդ գումարը ոչ մի բան է», – բողոքել է հանքագործը՝ նշելով, որ չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ են վերանայել աշխատավարձը։

Փոխարենը, 2018-ին Աղի կոմբինատի տնօրենը հայտարարել էր, որ աշխատակիցների միջին աշխատավարձը 180 հազար դրամից կդառնա 160 հազար դրամ։

«Մի քանի օր առաջ բանվորները նորից բողոքել են, տնօրենությունից ասել են՝ ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ դուրս եկեք», – նշել է կոմբինատի աշխատակիցը։

Աղբյուր՝ epress.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը Մյունխենում

Հաջորդ գրառումը

Բաքվի պահանջով Բելառուսում Հայաստանի քաղաքացուհի է ձերբակալվել. Լապշին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի պահանջով Բելառուսում Հայաստանի քաղաքացուհի է ձերբակալվել. Լապշին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական