Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնհայտ է, որ շատ հարցերի առնչությամբ «Գոյ» թատրոնի անձնակազմի արձագանքը դուրս է տրամաբանության շրջանակից. Ժաննա Անդրեասյան

29/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իհարկե ծանոթ եմ միջադեպին. Սունդուկյանի թատրոնը գտնվում է նախարարության ենթակայության ներքո, և, բնականաբար, պետական գույքի ճակատագիրը չի կարող նախարարության տիրույթից դուրս լինել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի դերասանների՝ այսօր թատրոնում գիշերելու և Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի՝ ոստիկանություն հաղորդում ներկայացնելու հարցին։

«Տեղյակ եմ իրավիճակին, տեղեկացված են նաև իրավապահները։ Կարծում եմ՝ հետագա գործընթացները դուրս են նախարարության և թատրոնի տիրույթից, և իրավապահ մարմիններն են, որ պետք է արձագանքեն այս իրավիճակին»,- ասաց նախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այսքան պայքարից հետո ԿԳՄՍՆ-ն ընդառաջի «Գոյ» թատրոնի կոլեկտիվին՝ թույլ տալով աշխատել սեփական հարկի տակ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ բազմիցս հանդիպել են թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, և այդ հանդիպումների ժամանակ նրանց երաշխավորվել է, որ իրենց ստեղծագործական ազատության և գործունեության համար որևէ խոչընդոտ չկա, և կարող են հանդես գալ Սունդուկյանի անվան թատրոնում։

«Բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար շատ հասկանալի չէ, որովհետև մենք նաև պայմանավորվածություն ունեինք, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմ, եթե իրենք կորոշեն գնալ մասնավոր թատրոնի ճանապարհով։ Կամ կարող էին որպես առանձին ստեղծագործական միավոր աշխատել Սունդուկյանի անվան թատրոնի կազմում։ Սակայն ակնհայտ է, որ այդ հարցերին նրանց արձագանքը դուրս է տրամաբանության շրջանակից»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են  աշխատել որպես առանձին թատրոն և չմիավորվել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հետ։ «Գոյ» թատրոնի անձնակազմը միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ «հարստացող» քաղաքացինիներ, իսկ դուք գիտե՞ք, որ…

Հաջորդ գրառումը

Գերմանիայի քաղաքացի է մահապատժի ենթարկվել. Իրանում Գերմանիայի դեսպանը հետ է կանչվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Գերմանիայի քաղաքացի է մահապատժի ենթարկվել. Իրանում Գերմանիայի դեսպանը հետ է կանչվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական