Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը փաստացի մեզ պատերազմ է հայտարարում. Ալավերդյան

21/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի իշխանությունները նպաստում են Ալիևի լկտի եւ ռազմատենչ հայտարարություններին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ արձագանքելով Ալիեւի նախօրեին հնչեցրած սկանդալային հայտարարությանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալիեւը հայտարարել է, թե իրագործելու են «Զանգեզուրի» միջանցքի ծրագիրը` անկախ նրանից Հայաստանն ուզում է, թե ոչ:

«Եթե ցանկանա Հայաստանը, այդ հարցը կարելի է լուծել հեշտ, եթե չցանկանա՝ մենք դա ուժով կլուծենք։ Ես պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ ասել եմ, որ նրանք պետք է հոժար կամքով դուրս գան մեր հողից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հետ»,- ասել  է Ալիեւը։

Տիկին Ալավերդյանի գնահատմամբ՝ սա հետեւանք է Ադրբեջանցի կողմից սեպտեմբերի 27-ին մեկնարկած միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին միջազգային հանրության անտարբերությանն ու Հայաստանի ոչ համաչափ արձագանքին։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի գործողությունները եղել են ցեղասպանական ագրեսիա՝ հայ ժողովրդի դեմ: «Քանի որ անգամ մեր Ազգային Ժողովը դա չասաց, և հիմա միջազգային հանրությունում դա ընկալվում է որպես Հայաստանի կողմից նկրտումներ Ադրբեջանի տարածքների նկատմամբ, եւ հասկանալի է, որ Ալիևը, լկտիացած պարզապես հայտարարում է մեզ պատերազմ: Ասում է եթե չկատարեք մեր ցանկությունները, կմնաք տուժած կողմ»,- ասել է Լ.Ալավերդյանն ու ավելացրել. «Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները, իրենց կեցվածքով նպաստում են այդպիսի հայտարարություններին: Ավելին, մենք գիտենք որ մեզ սպառնում է նաև Փաշինյանը, ասելով արդյոք մենք վստահ ենք, որ թուրքերը չեն հայտնվի Երևանում: Այսինքն այդ խունտան, որը խաբեությամբ եկել է իշխանության, չի պատրաստվում հրաժարվել թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից հայերի դեմ»։

Փաշինյանի այդ հայտարարությանը զուգահեռ գաղտնի Սյունիք մեկնեց նաեւ Փաշինյանը, որն առաջացրել է սյունեցիների դժգոհությունը։
«Պետք է նշել, որ Փաշինյանը Սյունիք գնացել է ոչ թե միայնակ, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հետ: Եթե դուռը փակեն նրա երեսին՝ նա փորձելու է մտնել պատուհանից, եթե փակեն պատուհանը` նա կփորձի մտնել անցքերով: Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ժողովուրդը գրագետ չէ և չի ուզում իրականացնել այդ հեռահար ծրագրերը, իսկ ինքը պատրաստակամ է: Փաշինյանը կարծում է, որ իրենով է անում ` թե Արևմուտքին, թե Ռուսաստանին: Նա իր վերջին ելույթներով փորձում է ցույց տալ, որ դեռ պետք կգա: Այդ ազգադավ քաղաքականությունը վտանգավոր է ամբողջ հայության՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ ամբողջ հայության համար»,- ընդգծել է նա:

Տիկին Ալավերդյանը մտահոգություն է հայտնել, թե ովքեր են քվեարկելու Փաշինյանի օգտին անօրեն հայտարարված ընտրություններում:

«Քանի տոկոսն է, որ մեզ ներսից զավթել են և քայքայում են»,- շեշտեց Ալավերդյանը:

Փաշինյանին Սյունիք կատարած այցին ուղեկցում են նաեւ մեծ թվով հատուկ ջոկատայիններ, ոստիկաններ եւ որոշ բնակավայրերում անգամ բախումներ արձանագրվեցին իրավապահների ու քաղաքացիների միջեւ։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը խստորեն դատապարտեց սյունեցիների հանդեպ ուժի գործադրումը: Նա նշեց, որ մարդիկ իրավունք ունեն իրենց դժգոհությունը հայտնել Փաշինյանի այցի հետ կապված, և նրանց հանդեպ ուժի կիրառումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:

«Փաստինֆո»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի». Քաջարանի քաղաքապետ

Հաջորդ գրառումը

Աղանդավորներն ու ՀԿ-ները որոշիչ դեր կունենան ընտրություններին. Ալեքսանդր Ամարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Աղանդավորներն ու ՀԿ-ները որոշիչ դեր կունենան ընտրություններին. Ալեքսանդր Ամարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական