Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 7-ին, մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում 24 հարց կա:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ԱԺ-ին՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի բոյկոտել նիստը․ պատգամավորները գրանցվեցին, ապա դուրս եկան դահլիճից:
Հիշեցնենք, որ Քպ-ական պատգամավոր Էդուրադ Աղաջանյանն օրերս հրաժարվել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Մեկնարկած քառօրյայում ԱԺ-ն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրի Սարգիս Խանդանյանին: