Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժից զոհվել է 1541, Սիրիայում՝ 461 մարդ

Փետրվարի 6-ի երկրաշարժը 1939-ից ի վեր Թուրքիայում եղի ունեցած երկրաշարժերից  ամենաուժեղն էր։ Այսօր՝ կեսօրից հետո, ևս մեկ հզոր ցնցում է եղել՝ ավելի քան 7 բալ ուժգնությամբ։ Հետցնցումները տասնյակներով են։

 Ավերվել է երկրաշարժի էպիկենտրոն Մարաշ քաղաքը, ինչպես նաև  Այնթափը, Դիարբեքիրը, Ուրֆան։

Երկրաշարժը խիստ ավերածություններ է արել նաև Սիրիայում. վերջին տվյալներով զոհվել է 461, վնասվածքներ ստացել՝ 1.300 մարդ։

Վնասվել են մշակութային ժառանգության կոթողներ. ավերվել է Այնթափի՝ մզկիթ դարձած Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին։  Հալեպի ամրոցը, որը գրանցված է ՅՈՒԵԵՍԿՕ-ում, վնասվել է, ճաքեր են առաջացել։

Երկրաշարժի ցնցումները զգացվել են Լիբիայում, Իսրայելում, Հայաստանում, Իրաքում, գրանցվել են նույնիսկ Գրենլանդիայում։