Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երկու երկրաշարժի մասին, որոնք գրանցվել են մի քանի ժամվա տարբերությամբ։
Առաջին երկրաշարժը՝ 3,5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել այս գիշեր։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մասալլիի շրջանում՝ Լենքորան կայարանից 29 կմ հյուսիս տեղական ժամանակով 00:58-ին։
Օջախը եղել է երեք կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։
3,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան Կասպից ծովում, տեղական ժամանակով 06:09-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 62 կիլոմետր խորության վրա։