Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանում մի քանի ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է եղել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երկու երկրաշարժի մասին, որոնք գրանցվել են  մի քանի ժամվա տարբերությամբ։

Առաջին երկրաշարժը՝ 3,5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել այս գիշեր։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մասալլիի շրջանում՝ Լենքորան կայարանից 29 կմ հյուսիս տեղական ժամանակով 00:58-ին։

Օջախը եղել է երեք կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։

3,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան Կասպից ծովում, տեղական ժամանակով 06:09-ին։

Երկրաշարժի օջախը գտնվել է 62 կիլոմետր խորության վրա։