Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կապանում ՌԴ հյուպատոսություն հիմնելուն Հայաստանը շարունակում է աջակցել

Հայաստանը նախկինի պես աջակցում է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերին՝ չնայած հարաբերությունների լարվածությանը. նշել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության ստեղծման ծրագրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել։ Հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին։