Ադրբեջանում մեկը մյուսի հետևից մահանում են նշանավոր շիա մահմեդականներ։ Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել Ադրբեջանի ամենահեղինակավոր կրոնական գործիչներից մեկի՝ Հաջի Շահին Հասանլիի մահվան մասին։ Նա սրի կանգից է մահացել։
Այնուհետև հայտնի դարձավ 50-օրյա հացադուլից հետո քաղբանտարկյալ Սաբուհ Սալիմովի մահվան մասին, որին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում էին Իրանի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ։
Բացի այդ, հաղորդվում է ևս երկու բանտարկյալի մասին, որոնք ևս հանկարծամահ են եղել։ Նրանք կալանավորվել էին քաղաքական և կրոնական պատճառներով։