Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է․ Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

20/03/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի են սրում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։

«Լաչինի միջանցքի արգելափակմամբ՝ Ադրբեջանը խախտում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները։ Լեռնային Ղարաբաղ էներգոռեսուրսների մատակարարման խափանումները հարցեր չեն թողնում պաշտոնական Բաքվի նպատակների մասին․  խոսքը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մասին է»,- հայտարարել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ այդ ֆոնին ավելի է ընդգծվում  ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու իմպերատիվությունը և Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝  խստորեն պահպանելով  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Միրզոյանը հիշատակել է նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավով է նշել, որ գործնականում չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ, որն Ադրբեջանը չի խախտել։ Արարատ Միրզոյանը հիշատակել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, Հայաստանի տարածքների օկուպացիան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, հայ ռազմագերիներին ապօրինի պահելը, խոչընդոտելը տարածաշրջանային կոմիունիկացիաների բացմանը, ինչպես նաև միջազգային մեխանիզմների ստեղծմանը հայ փախստականների վերադարձի համար այն բնակավայրեր, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Ադրբեջանական կողմը իր սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։  Այս կոնտեքստում ցանկանում եմ ընդգծել  Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ուժի գործադրման կամ ուժի սպառնալիքի կիրառման գործողությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունը, 2018 թվականից սկսած, ձեռքերը քշտել-հարձակվել է բանակի  և զինվորականների վրա. Գեղամ Մանուկյանը՝ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման մասին

Հաջորդ գրառումը

Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական