Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը փորձում է մարտի 5-ի միջադեպը  ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք  տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց. Փաշինյան

09/03/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ մարտի 9-ի նիստին դարձյալ հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության պայմանագրին ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն։

Նա անդրադարձավ մարտի 5-ին ադրբեջանական կողմի իրականացրած  ահաբերկչական գործողությանը։

 «Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում:

Առաջինը  ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումը 7 նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է:  ԼՂ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել  հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն՝ շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ, և սա  չափազանց կարեւոր հայտարարություն է:

Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան, ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ:

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից ԼՂ զենք, զինամթերք է տեղափոխվում: Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի  որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ ու աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր կիրառելու Ադրբեջանի  պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ: Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին:  Սա չափազանց կարեւոր էր»,- մարտի 9-ի Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  Ադրբեջանը փորձում է մարտի 5-ի միջադեպը  ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք  տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով: Նախ՝ ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել. երկրորդ՝ Ադրբեջանի հարձակումը և նաեւ ՈՒԱԶ-ի հետագիծը Ստեփանակերտից մինչեւ դեպքի վայր, նկարահանվել էր ԼՂ ՆԳ նախարարության տեսախիցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում բացի փաստաթղթերից ու տաբելային զենքերից, որեւէ այլ բան չի եղել:

Ադրբեջանն արդեն 15 օր է՝ չի կատարում Հաագայի դատարանի որոշումը և իր մեղքը փորձում է  լվալ իբր հայկական կողմի անթույլատրելի գործողություններով՝ «Հայաստանից Արցախ զենք-զինամթերք տեղափոխելու պատճառով»։

 «Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ եւ Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը եւ ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ եւ ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,-հայտարարեց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության հերթական նիստն է․ օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. 4 հարց գաղտնի է

Հաջորդ գրառումը

Զինվորի դի է հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Զինվորի դի է հայտնաբերվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական